livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՕրերս «Զարուհին» տեղեկացրել էր, որ «Եվրատեսիլ-2015»-ին` երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին, Հայաստանն այս տարի կներկայանա նոր ձեւաչափով ու նոր խմբով: Ավելին` հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա «Կառուցելով կամուրջներ» նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ.

«Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը` որոշվել է այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում` Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Աֆրիկայում, Ավստրալիայում սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ: Նրանց կմիանա եւս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը` 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Իսկ երգը վերնագրված է «Don't deny»` «Մի՛ ժխտիր». «Զարուհուն» այդ մասին տեղեկացրել էր «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ու խոստացել, որ փետրվարի 16-ին կբացվի անմոռուկի մեկ թերթիկը, այսինքն` պարզ կդառնա մրցույթի համար հատուկ կազմավորվող Genealogy անվանումով խմբի մեկ մասնակցի անունը:

Արդեն պարզվեց նորաստեղծ Genealogy խմբի 6 մասնակիցներից մեկի անունը` Եվրոպա աշխարհամասը altներկայացնող ֆրանսահայ ճանաչված երգիչ, երգահան, դաշնակահար եւ դերասան ԵՍԱՅԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ, ում համար երաժշտությունը մարդկանց եւ նրանց սրտերը միավորելու միջոց է, խաղաղության կոչ:


Ինչպես «Զարուհուն» ավելի վաղ տեղեկացրել էր Գ. Գասպարյանը, մասնակիցներին կոնկրետ ընտրել են ըստ նրանց վոկալային եւ արտաքին տվյալների եւ, իհարկե, հաշվի առել ամենակարեւորը` ըստ նրանց ճակատագրի ու պատմության. «Նրանցից յուրաքանչյուրն ունի պատմություն, ճակատագիր, ինչն էլ միավորում է նրանց: Մի խոսքով, նույնն են նրանց տատերի ու պապերի ճակատագրերը»:


altԵվ ահա, Եսայի Ալթունյանը ունենալով հայկական ծագում եւ արմատներ` իր երաժշտական առաջին քայլերը կատարել է Ֆրանսիայում: Եսային մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո, նրա պապն անգամ գիրք է հրատարակել «Անապատի երեխան» վերնագրով, որպեսզի երբեք չմոռանա իր եւ 1915 թվականին հայ ժողովրդի հետ կատարվածը: Եսայիի տատիկն ու պապիկը փախուստի են դիմել Խարբերդից` Հայոց ցեղասպանության ժամանակ: Հինգ տարեկանում նրա պապը` Նշանը, փախել է Դեր-Զորի անապատից, երբ իր աչքի առաջ սպանել են իր մորն ու քույրերին: Նրան անապատում գտել են արաբ վերաբնակները եւ որոշել են խնամել: 18 տարեկանում նա պատահաբար հանդիպել է իր ազգականներից մեկին եւ տեղափոխվել Ֆրանսիա: Եսային հավատում է, որ հիմա իր ժամանակն է` խոսելու եւ երգելու պատմության այս ողբերգական ժամանակահատվածի մասին: Ֆրանսահայ երգչին շատ են մտահոգում իր պապի պատմությունները: 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, օրերս թողարկեց իր «Je n'oublie pas» («Չեմ մոռանա») երգը:

12 տարեկանում Եսային գրել է իր առաջին երգը, իսկ 19-ում պայմանագիր ստորագրել Sony France-ի հետ` որպես «Ideal-3» քաղաքային փոփ խմբի հիմնական կատարող: Խումբը, ընդգրկվելով «Pardonne-moi»-ի լավագույն տասնյակում, հնչում էր ֆրանսիական բոլոր խոշոր ռադիոալիքներով: Երբ Եսային արդեն 21 տարեկան էր, լքեց խումբն ու պայմանագիր ստորագրեց Mercury Universal-ի հետ:

altՈրպես մենակատար` սկսեց առաջարկներ եւ հրավերներ ստանալ հեռուստատեսային հաղորդումներից: Հայտնվելով երաժշտական «Romeo and Juliet» կատակերգության մեջ` Եսային գերեց բազմաթիվ հանդիսատեսների սրտերը Ֆրանսիայում, Բելգիայում եւ Շվեյցարիայում: Շոուի ձայներիզը վաճառվեց ավելի քան 2 միլիոն օրինակով: Եսային համագործակցել է Միշել Լեգրանի հետ: Նրանք համատեղ 25 երգ են թողարկել «Les Demoiselles de Rochefort»-ի համար, հաջողությամբ Փարիզում ներկայացել Palais des Congres-ին:

Այնուհետեւ նա գրել է «Saimer est interdit»Warner Music France- ի հայտնի "Le Roi Soleil" կատակերգության համար: Այդ ձայներիզը երկու անգամ Platinum է դարձել` վաճառելով ավելի քան 3 մլն տոմս` իր գործունեության 3 տարիների ընթացքում: Եսային համագործակցում է նաև Kerry Gordy Records (KGR)-ի հետ եւ իրենց առաջին սինգլ «Family»-ն դարձել է հիթ: 2012-ին երգչուհի Էմմիի հետ զուգերգով հանդես եկան «Էրեբունի-Երեւան» երգով, որի հիման վրա նկարահանեցին նաեւ տեսահոլովակ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում