livemarks sitemap
Հինգշաբթի, Օգոստոսի 22, 2019

altԱյն, որ վերջին տարիներին հայ դրամատուրգիան կաղում է, գաղտնիք չէ: Դա է վկայում նաեւ վերջին տարիներին «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն դրամատուրգիա» անվանակարգում ծրարների դատարկ լինելը:

ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ օրերս կրկին անդրադառնալով ժամանակակից դրամատուրգիայi ասաց. «Դրամատուրգիական դպրոցը Հայաստանում դեռեւս կայացած չէ: Այն թատրոնից զատ, չի կարող գոյություն ունենալ: Նա պետք է ծնվի թատրոնում… Այժմ ունենք մի քանի տաղանդավոր դրամատուրգ, որոնց հետ ես մեծ հաճույքով աշխատում եմ: Օրինակ` Կարինե Խոդիկյանն այն եզակի մարդկանցից է, ով գիտի թատրոնը, հասկանում է թատրոնի էությունը… Ինձ հաճախ են բերում նոր պիեսներ, որտեղ, ցավոք սրտի, զուտ երկխոսություններ են, փիլիսոփայական մտքեր, չկա դինամիկա… Այդ մարդիկ չգիտեն, թե թատրոնն ինչ է: Մի պատմություն են լսել, իրենց հետաքրքրել է այն եւ նստել ու պիես են գրել: Ընդ որում, որպես գրական գործ, գուցե հետաքրքիր է, եթե այն տպագրվի որեւէ ամսագրում: Ես ցանկանում եմ տալ նաեւ Գուրգեն Խանջյանի անունը, որը մեր տաղանդավոր դրամատուրգներից է, ով ժամանակակից թատրոնում ունի իր ուրույն տեղը, ինչպես նաեւ մեր կենդանի դասական Պերճ Զեյթունցյանը: Այսօր նա մի փոքր վատառողջ է, ուզում եմ առողջություն մաղթել նրան: Հուսամ` նա դեռ երկար կաշխատի…»,- ընդգծեց Հակոբ Ղազանչյանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում