livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՓետրվարի 14-ին "Մոսկվա" կինոթատրոնում Բրիտանական ֆիլմերի փառատոնը, ինչպես եւ տեղեկացրել էինք մեկնարկեց համասեռամոլների մասին պատմող` "Նմանակման խաղ" (անգլ. The Imitation Game) ֆիլմով, որը հայտնի մաթեմատիկոս, ինֆորմատիկայի ու գաղտնագրերի մասնագետ, տրամաբանող Ալան Թյուրինգի մասին է:

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական "Էնիգմա" ռազմական գաղտնագրման էլեկտրամեխանիկական մեքենայի ապակոդավորումը հայտնաբերած եւ դրանով նացիստական Գերմանիայի պարտությանը մեծապես նպաստած Թյուրինգը նույնասեռական է եղել: Այս մասին հպարտորեն հայտնում է ԼԳՏԲ-ների լոբբինգով զբաղվող կայքն ու հավելում, որ 1952-ին Ալան Թյուրինգը մեղավոր է ճանաչվել "կոպիտ անպարկեշտության" մեղադրանքով (այսպես կոչված "Լաբուշերի օրենսդրական լրացումը", որով Մեծ Բրիտանիայում համասեռամոլների նկատմամբ քրեական հետապնդում էր ենթադրվում), եւ նրան առաջարկել են ընտրություն կատարել ազատազրկման եւ հորմոնալ թերապիայի միջեւ (իբր համասեռամոլությունից բուժվելու նպատակով): Խուսափելով կալանավայրում հայտնվելուց` Թյուրինգն ընտրում է երկրորդը: Մեկ տարի անց գիտնականին իր տանը մահացած են հայտնաբերում: Ըստ պաշտոնական վարկածի` Թյուրինգն ինքնասպան է եղել ցիանիդի միջոցով` չդիմանալով հորմոնալ թերապիայի բացասական հետեւանքներին:

Իհարկե, վաղուց արդեն զարմանալի չէ Բրիտանական փառատոնի շրջանակներում նման բովանդակությամբ ֆիլմերը, բայց ողբերգականն այն է, որ համասեռամոլների մասին պատմող ֆիլմի ժամանակ "Մոսկվա" կինոթատրոնի մեծ դահլիճը այնքան լեցուն էր, որ նույնիսկ ճեմասրահում մարդիկ հրավիրատոմսերով չկարողացան ներս մտնել: Ցավալի է, որ նման լեցուն դահլիճ Հայաստանում վերջին տարիներին չի հանդիպել: Մի՞թե չգտնվեց մի հայորդի, ով դեմ կկանգներ հասարակության հերթական պղծման գործընթացին, թե՞ արդեն հեռու ենք ազգային ու ավանդական մտածելակերպից: Հետաքրքիր է` ֆիլմը գրավել էր իր համասեռամոլության մասին պատմությունով, թե՞ այն անգլախոսների համար լեզուն չմոռանալու լավ տարբերակ էր: Ինչեւէ, այստեղ տեղին է հիշել մի տարածված անեկդոտ. "Մի երիտասարդ մյուսին հարցնում է` համասեռամոլ ինչպե՞ս են դառնում, սա էլ թե` քո նման` հետաքրքրվելով...":

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում