livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ մշակույթի նախարարության Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին ամրացված 99 թանգարանային առարկա հետ է վերցվել եւ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձե­ռագրերի գիտահետազոտական ինստի­տուտին:  Հիմնականում խոսքը պոլսահայ բանասեր, գրող Թորոս Ազատյանի հավաքածուի օսմաներեն, թուրքերեն, պարսկերեն եւ արաբերեն մի շարք ձեռագրերի մասին է, ինչպես նաեւ հայ միջնադարյան բժշկագիտությանն առնչվող 18-19-րդ դարերում կատարված ընդօրինակություններին եւ ձեռագիր բառարաններին, որոնք տարիներ շարունակ դուրս են մնացել գիտական շրջանառությունից:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինն ու տեղեկացնում, որ հավաքածուի մի մասը վատ վիճակում է եւ անհապաղ վերականգնման կարիք ունի, ինչը կարելի է իրականացնել միջնադարյան ձեռագրերի պահպանության եւ վերականգնման լիարժեք պայմաններ ունեցող Մատենադարանում:

Ավելի վաղ Թորոս Ազատյանի հավաքածուի հայկական ձեռագրերը փոխանցվել են Մատենադարան, որտեղ հնարավոր է ցուցանմուշների պատշաճ պահպանությունը, ուսումնասիրությունն ու հանրահռչակումը:

Նույն որոշմամբ Մատենադարանի տնօրենին առաջարկվել է 2015 թվականից 2025 թվականը ներառյալ Ե. Չա­­րենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ կնքել թանգարանային առարկաների վերականգնման պայմանագիր` սահմանելով, որ յուրաքանչյուր տարի իրականացվի համատեղ դիտանցում եւ Ե. Չա­­րենցի անվան թանգարանում վերականգնման ենթակա առանձ­նապես արժեքավոր համարվող թանգա­րանային առարկաների քանակի ամրագրում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում