livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altՓետրվարի 20-ին «Դալան» արվեստի ցուցասրահում բացվեց ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը, որի խորագիրն է «Անցումներ», միավորում է 1980-2006 թթ. ընթացքում ստեղծված գրաֆիկական աշխատանքների պայմանական շարքը, որոնք միավորված են ընդհանուր գաղափարով`տարրերի եւ վիճակների փոխանցումներով, փոխազդեցությունների անդադար շարժումով ու փոխակերպմամբ:

Հեղինակի խոսքով`իր ամենավերջին գրաֆիկական աշխատնքը ստեղծվել է 2006 թվականին եւ երկար ընդմիջումից հետո որոշել է հավաքել բոլոր ստեղծագործությունները եւ ներկայացնել արվեստասեր հանրությանը. «Այսօր ներկայացրել եմ ընդհամենը 15 աշխատանք, դրանք շատ տարբեր են, սակայն միավորվում են մեկ գաղափարով`փոխակերպումներով եւ շարժմամբ»,-նշեց Հ. Սամուելյանը եւ շնորհակալություն հայտնեց բոլորին`ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվելու համար:
Հայաստանի Նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ շնորհավորեց պարոն Սամուելյանին եւ հույս հայտնեց, որ այս ցուցահանդեսով կավարտվի հեղինակի ստեղծագործական երկար ընդմիջումը. «Այն հոգատարությունն ու ուշադրությունը, որը Հ.Սամուելյանի կողմից կա դեպի գրաֆիկան, կարծում եմ ոչ ոք չունի: Որախ եմ, որ երկար ընդմիջումից հետո բացվեց այս ցուցահանդեսը»,-շեշտեց Կ. Աղամյանը:
Ընկերների համար Հարություն Մեսրոպյանը բնությունն է, իսկ նրա ստեղծագործությունները`ժողովուրդը, քանի որ ինչպես բնությունն է, այնպիսին էլ ժողովուրդն է:
Նշենք, որ «Անցումներ» ցուցահանդեսը կգործի մինչեւ փետրվարի 27-ը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում