livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԻնչպես արդեն անդրադարձել է zaruhi.com-ը, փետրվարի 14-ին մեկնարկեց Հայաստանում բրիտանական ֆիլմերի հերթական՝ 13-րդ փառատոնը Մոսկվա կինոթատրոնում, որն անցկացնում է բրիտանական խորհուրդը: Փառատոնի մեկնարկը ազդարարեց անձամբ ՀՀ-ում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: Նա հայտնեց, որ փառատոնի հիմնական թեման սերն է եւ ներկայացվելու են 2014 թվականին նկարահանված բրիտանական լավագույն ֆիլմերը:

Դեսպանն ասաց, որ ֆիլմերում սիրո թեման դիտարկվում է տարբեր դրսեւորումներով: Սակայն ինչպես պարզվեց ֆիլմերում ներկայացված սերը ոչ մի առնչություն չունի քրիստոնեական, կամ նորմալ մարդկային սիրո հետ: Ու թեեւ փառատոնը անց է կացվում մեծ պահքի ժամանակաշրջանում, ապա դեսպանի գովաբանած սերը հակաքրիստոնեական է: Մենք արդեն անդրադարձել ենք փառատոնի բացմանը ներկայացված ֆիլմին, որը նվիրված է մի արվամոլ գիտնականի: Իսկ ուրբաթ օրը, փետրվարի 20-ին, երբ հայ ժողովուրդը նշում էր արցախյան զարթոնքի օրը, Մոսկվա կինոթատրոնում բրիտանացիները ցուցադրեցին խայտառակ ֆիլմը: Այն ըստ էության քարոզում էր համասեռամոլների սերը եւ ավելին ցուցադրում է համասեռամոլների սեռական այլանդակությունները: Խմբագրություն զանգահարած ականատեսները ասում էին, որ ստիպված են եղել փակել իրենց եւ երեխաների աչքերը եւ արագորեն դուրս են եկել դահլիճից: Ֆիլմի ազդագրերում որեւէ տեղ նշված չի եղել, որ այն նախատեսված է 18-ից բարձր տարիքի համար: Ըստ էության, Հայաստանում Բարիտանիայի դեսպանը, բրիտանական խորհուրդը քարոզում են համասեռամոլների մասին ֆիլմեր, անվանելով դրանք բրիտանական լավագույն ֆիլմեր: Ինչպես մեզ ներկայացրեց բրիտանական մեր աղբյուրներից մեկը, ներկայացված ֆիլմերի մեծ մասը ոչ միայն լավագույնը չեն, այլ ընդհանրապես իրենց մոտ այդ ֆիլմերին ծանոթ չեն, կան շատ այլ արժանավոր բրիտանական ֆիլմեր, որոնք սակայն Հայաստան չեն բերվում: Կարելի է ենթադրել, որ բրիտանական ֆիլմերի փառատոնն ունի շատ կոնկրետ նպատակ, այլասերել հայ հասարակությանը: Կարծում ենք ի վերջո այս հարցի շուրջ պետք է իրենց խոսքն ասեն Մշակույթի եւ ԱԳ նախարարությունները, Հայ Առաքելական եկեղեցին, մտավորականությունը, Ազգային ժողովը: Նշենք նաեւ, որ բազմամարդություն ապահովելու համար ցուցադրություններն անվճար են եղել, որին մասնակցում էին նաւ երեխաները, որով խախտվում է երեխայի իրավունքի մասին օրենքը: մասնավորապե այդ օրենքի 9-րդ կետում ասված է, որ : Իսկ նույն օրենքի 10-րդ հոդվածում գրած է. : Նույն հոդվածը սահմանում է հատուկ ուշադրություն երեխայի բարոյական նկարագրի նկատմամբ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում