livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019
altՆառա Շլեպչյանը ծնվել է 1935թ. փետրվարի 23-ին, Երևանում: 1953թ. ավարտել է Երևանի Չեխովի անվան դպրոցը: 1957թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը:

 

1956թ. նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրը, աշխատել է որպես հաղորդավար և եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը և մինչ օրս աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում: 1964-83թթ դասավանդել է Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում` որպես ռուսաց լեզվի, ապա` խոսքի կուլտուրայի և հաղորդավարի վարպետության դասախոս:

altՀեղինակել և վարել է բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր` լրատվական, գրական, գեղարվեստական, երաժշտական, մասսայական երեկույթներ, կառավարական միջոցառումներ, տոնական հանդեսներ, հարցազրույցներ: Հայկական ծրագրերը ներկայացրել է խորհրդային երկրների և արտասահմանյան հեռուստաընկերություններով: 2000-01թթ վարել է «Մեր էկրանը» հաղորդումը, որի սցենարի հեղինակը և պրոդյուսերն է եղել: 2001-11թթ եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհրդի նախագահը: Արժանացել է բազմաթիվ պետական ու կառավարական կոչումների, պատվոգրերի և դիպլոմների` Աշխատանքի արիության մեդալ (1966թ.), ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972թ.), Գերագույն Սովետի նախագահի պատվոգիր (1982թ.), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1986թ.), ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ (2001թ.), «Հեռանե» հեռուստատեսային մրցանակաբաշխության մրցանակ-դիպլոմ (2003թ.), ՀՀ վարչապետի շնորհակալագիր` հայոց լեզվի պահպանման ու զարգացման համար (2006թ.), Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի դիպլոմ և ոսկե մեդալ (2007թ.), ապա` ակադեմիկոս (2010թ.), ՀՀ ԱԺ նախագահի պատվո շքանշան (2011թ.): 2011թ-ից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում