livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

1915«Զարուհին» տեղեկացրել էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին` Լոս Անջելեսում: Արդեն հայտնի է, որ ֆիլմի հայաստանյան պրեմիերան կկայանա ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Հետարտադրական փուլում գտնվող հոգեբանական թրիլերը ներկայացնում է պատմության ամենասարսափելի իրադարձությունները՝ Հայոց ցեղասպանության դառը էջերը:

Ֆիլմը հետեւում է մի մարդու վիճելի առաքելությանը, որը փորձում է վերադարձնել ցեղասպանության մոռացված ուրվականներին: Կինոնկարի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը եւ Ալեք Մուհիբյանը:

«1915» ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջը եւ Անժելա Սարաֆյանը: Կինոնկարի երաժշտությունը գրել է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Ֆիլմի պաշտոնական 1915 the movie.com կայքում նշված է, որ «1915» ֆիլմը կոչ է անում մեզնից յուրաքանչյուրին դադարեցնել ժխտողականությունը եւ խիզախությամբ հանդիպել անցյալի ուրվականներին: Այն հիշողության մասին ֆիլմ է, որը ներկայացնում է, թե ինչ է պատահում, երբ անցյալը մերժվում է եւ, երբ դրան ընդդիմանում են:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում