livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altՕրերս Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահը հյուրընկալել էր դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ: 2015 թ. դաշնակահարի երևանյան առաջին մենահամերգը կրում էր «Բարձունքին կանգնած» խորագիրը և ներկայացնում էր մի շարք երևանյան և համաշխարհային պրեմիերաներ:

Համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը հնչեցրեց ինչպես 20-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորների՝ Գալինա Ուստվոլսկայայի, Հենրի Քոուելի, երաժիշտ-մտածող Գեորգի Գուրջիևի, այնպես էլ հանրահռչակ ժամանակակից կոմպոզիտորներ՝ Դյորդ Կուրտագի և Ջոնաթան Հարվիի ստեղծագործությունները:

Համերգային ծրագրի գերակշիռ մասն էր նաև ժամանակակից նոր սերնդի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումները: Համերգի ընթացքում կայացավ չեխ կոմպոզիտոր Պետր Բակլայի «Ես կանգնած եմ բարձունքին» պիեսի համաշխարհային պրեմիերան: Իսկ կիպրացի կոմպոզիտոր Անդրեաս Ցիարտասի «Klithy... Méné... Elektris», ռուս կոմպոզիտոր Դմիտրի Կուռլիանդսկու «Մակերես», իրանցի կոմպոզիտոր Մեհդի Հոսսեինիի «Huzarag» ստեղծագործությունները Հայաստանում հնչում էին առաջին անգամ:

«Ժամանակակից երաժշտության ծրագրով Հայկի մենահամերգին երկար էին սպասել դաշնակահարի հայաստանյան երկրպագուները: 20-րդ դարի դասականներից բացի այս անգամ Հայկը ծրագրում ներառել էր նաև գերժամանակակից ստեղծագործությունների մի փունջ, որտեղ կիրառված են կատարողական ոչ ավանդական ձևաչափեր՝ դաշնամուր և էլեկտրոակուստիկ ձայներ, նվագ՝ պոլիէթիլենային կտորներով, կատարման ընթացքում ձեռնոցների կիրառում և այլն: Ուրախալի էր տեսնել հայ ունկնդրի ոգևորությունը և մեծ հետաքրքրությունը դեպի ժամանակակից երաժշտությունը, որն ապացուցում է Հայաստանում առհասարակ արդի արվեստի հանդեպ հարգանքի և պահանջարկիմասին»,- նշում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը:

Նշենք, որ դաշնակահար Հայկ Մելիքյանի առաջիկա համերգը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ծրագրում Դաշնակահարը կհնչեցնի Իգոր Ստրավինսկու դաշնամուրային կոնցերտը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում