livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

altՓետրվարի 27-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ 2015թ. ընթացքում արդեն 2-րդ անգամ ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։

Համերգը կայացել է Մոսկվայում՝ Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ համերգասրահում։ Ծրագրում հնչել են Բախի, Մոցարտի, Շնիտկեի, Շուբերտի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես են եկել աշխարհահռչակ երաժիշտներ Պ. Ցուկերմանը (ջութակ), Ա. Ֆորսայթը (թավջութակ), Ք. Կոգանը (դաշնամուր)։ Համերգը կայացել է Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակներում։

Հիշեցնենք, որ առաջին անգամ նույն նվագախմբի հետ Ս.Սմբատյանն ելույթ է ունեցել հունվարի 14-ին Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում՝ միևնույն բեմում ներկայանալով հոլիվուդյան մեծանուն դերասան Ջոն Մալկովիչի հետ:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում