livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

nemesisՓետրվարի 27-ին, Երևանում` Թեքեյան Կենտրոնում, տեղի ունեցավ Պաոլո Կոսսիի, Ժ. Ջիանի եւ Ժան Վարուժանի (Սիրափյան) հեղինակած՝ «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գրքի շնորհանդեսը: Ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Վարդանյանը, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, Արարատյան թեմի առաջնորդարանի ներկայացուցիչներ, թուրքագետներ, մտավորականներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ:

Գրքում ներկայացված են Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը: Գիրքն առավել հետաքրքիր է ընթերցվում ներսում զետեղված արխիվային նյութերի շնորհիվ:Գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ ու նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակին: Հայերեն բաժնի թարգմանիչն է հանդիսանում Սամվել Գասպարյանը:Բացի հայերենից այն թարգմանվել է ֆրանսերեն,անգլերեն ,ռուսերեն ու հունարեն լեզուներով: Ներկայցվող գիրքը հրատարակվել է 400 օրինակով:

Ելույթներով հանդես եկան Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, թարգմանիչ Սամվել Գասպարյանն,ինչպես նաև գրքի հեղինակներից Ժան Վարուժանը (Սիրափյան):

Գրքի ֆրանսերեն տարբերակը հրատարակվել է Փարիզում 2014 թվականին, «Համազգային» կազմակերպության և «Սիժեստ» հրատարակչության նախաձեռնությամբ: Գրքում ընդգրկված են Հայոց ցեղասպանությունը փաստող ուշագրավ նյութեր, արժեքավոր քարտեզներ, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանի կյանքն ու դատավարությունը:

«Նեմեսիս գործողությունը» գրքի հայերեն թարգմանության տպագրությունն իրականացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը և Ֆրանսիայի «Սիժեստ» հրատարակչությունը համատեղ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, «Արեգ» հրատարակչությունում:

«Նեմեսիս գործողությունը» գրքի պատկերապատման սցենարիստներն են Ժան-Բլեզ Ջիանը և Ժան Վարուժանը, պատկերապանումների հեղինակը՝ Պաուլո Կոսսին:

«Սիժեստ» հրատարակչության տնօրեն Ժան Վարուժանի խոսքով, գիրքը ստեղծվել է կոմիքսի՝ պատկերապատման ձևով: Նա ասաց, որ Հայաստանում հրատարակվել են գրքի հայերեն և ռուսերեն տարբերակները՝ 400-ական օրինակով: Ֆրանսիայում արդեն 2000 օրինակ է սպառվել: Նախատեսվում է գիրքը թարգմանել նաև թուրքերեն և գերմաներեն:

Գարիկ Ավետիսյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում