livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՄայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո Վիեննայում կայանալիք «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի ՍՏԵՖԱՆԻ ԹՈՓԱԼՅԱՆՆ է, որը ներկայացնում է Ասիա աշխարհամասը:

Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Թեեւ Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին: Երգչուհին հատկապես ընդգծված կապվածություն ունի տատիկի հետ, որը շատ պատմություններ է պատմել հայ ժողովրդի եւ հայկական մշակույթի մասին:
altՍտեֆանին երգչուհի է, երգահան եւ դերասանուհի, որն այժմ բնակվում է Տոկիոյում: Երգել սկսել է 13 տարեկանից: Իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ: Արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից: 19 տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական «Japan records awards» 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ նա ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը: 2007-ին երկու ալբոմ է թողարկել:
Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն է այն երազանքը, որի շուրջ կծավալի հետագա կյանքը:
Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում: Նրա առաջին եւ երկրորդ սինգլներ «Kimiga Iru Kagiri»-ն եւ «Because of you»’-ն հաջորդաբար եղել են «Kiss Dum» անիմացիայի սաունդթրեքեր: Ստեֆանիի հինգերորդ սինգլ «Changin»-ը նույնպես եղել է սաունդթրեք « D.Gray-man» անիմացիոն ֆիլմի համար: 2008-ի սկզբին նրա «Friends» կատարումն «Անիմե TV»’-ի «Gundam 00» տեսաշարի երկրորդ երգն էր: Այն իր ուրույն տեղը գտավ ճապոնական «Օրիկոն» լավագույն տասնյակի մեջ:
altՈրպես դերասանուհի Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել 2009-ին «Pride» ֆիլմում` նկարահանված Yukari Ichijo's shōjo կոմիքսի հիման վրա: Ստեֆանին մարմնավորել է Շիո Ասամի կերպարը, նաեւ մասնակցել ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով «Pride -A Part of Me» երգը SRM-ի հետ համատեղ: Բացի «Pride» ֆիլմից, Ստեֆանին նկարահանվել է «Tokyo Tribe» (2014) եւ կարճամերտաժ «It's All Good» (2009) ֆիլմերում:

Ստեֆանին համակրում է Մայքլ Ջեքսոնին եւ բրիտանական Queen ռոք խմբին: Հայկական եւ ճապոնական կերակրատեսակների սիրահար է, սիրում է նաեւ երկար զբոսնել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում