livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

altԵրգիչ, բազմաթիվ գովազդային հոլովակների ու տեսահոլովակների հերոս ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԸ, ով դարձել է մեր օրերի Ալեն Դելոնն ու իր նկատմամբ անտարբեր չի թողնում ոչ մի աղջկա, հայտնվել է լուսանկարիչ Ամբիկ Սաֆարյանի ֆոտոխցիկի առաջ, բայց ոչ միայնակ: Իսկ թե ո՞վ է սիրառատ ֆոտոշարքի անծանոթուհին, «Զարուհին» պարզեց հենց նրանից.

- Նախ անդրադառնամ լուսանկարիչ Ամբիկ Սաֆարյանին, ով, իսկապես շատ տաղանդավոր է եւ բնական 

alt

մտածող, իմ կարծիքով դեռ շատ կլսեք նրա անունը: Իսկ ֆոտոշարքի հերոսուհին պարուհի, մոդել Արփինե Բալյանն է. շատ տաղանդավոր եւ ինքնատիպ աղջիկ:

- Չե՞ք վախենում, որ նրան, պարզապես, Ձեր երկրպագուհիները չեն ների այս ֆոտոշարքի համար:

- Ներման չի սպասի:

- Ողջ ֆոտոշարքը մի համբույրի պատմություն է, կարծես, հաջողվե՞ց ստանալ այն:

- Ալեքսին իսկապես հաջողվում է ստանալ ուզած համբույրը, բայց այս դեպքում լուսանկարների բոլոր անավարտ համբույրները զուտ ստեղծագործական մտքի թռիչ է` համեմված զգացողություններով:

- Երգչուհի Լայանայի տեսահոլովակից հետո դեռ չի մոռացվել Ձեր հրեշտակի կերպարը: Ըստ էության, ռոմանտիկ երգիչը վերածվեց հրեշտակի, իսկ հիմա արդեն որպես մոդե՞լ հանդես կգա, թե այս ֆոտոշարքը ունի իր նախապատմությունը:

alt

- Ես մոդել չեմ, նույնիսկ այդ բառը չեմ սիրում: Ֆոտոշարքն ունի իմաստ հետագայի հետ կապված:

- Այսինքն` ֆոտոշարքը սիրավեպի սկի՞զբ է:

-Ոչ…

- Գաղտնիք չէ, որ Ձեզնով աղջիկների մի մեծ բանակ է հետաքրքվում: Ի վերջո, ո՞վ կարող է դառնալ ոչ թե Ձեր ֆոտոշարքերի, այլ կյանքի հերոսուհին:

- Կյանքի հերոսուհին դառնալու պայմաններ չկան, պետք է, պարզապես, ես նրան չնմանեցնեմ ինչ-որ մեկին: Այդ հերոսուհին կարող է լինել նա, ով կճանաչի իր «ես»-ը…Իսկապես բարդ հարց է, թերեւս կյանքիս հերոսուհին կարող է լինել այն աղջիկը, ով իմ իմացած, պատկերացրած, մտածած աղջկա կերպարի սահմաններից դուրս կլինի: Կարծես թե, հիմա ճանաչում եմ այդպիսի մեկին (ժպտում է Ա.Մ-ն-հեղինակ):

- Ի դեպ, որքանով տեղյակ եմ նաեւ նոր աշխատանքային նախաձեռնություն եք սկսել կմանրամասնե՞ք այդ մասին:

- Այո, ես եւ ընկերներս` Նարեկ Ստամբուլթյանն ու Մակբեթ Գասպարյանը, բացել ենք մեր "Man" music studio-ն, իսկ ապրիլի 1-ից նոր կիթառի ստուդիոն կբացվի:

-Ի՞նչ կտա այն երիտասարդ երգիչներին:

alt

- Երիտասարդ երգիչները կարող են համագործակցել մեզ հետ իրենց երգերի հետ կապված ամեն հարցով, քանի


- Էլ ի՞նչ անակնկալ սպասեն Ալեքս Միրզոյանի երկրպագուհիներն առաջիկայում:
 որ գրում ենք երաժշտություն, երգի խոսքեր, ինչպես նաեւ կատարում ենք գործիքավորում ու ձայնագրում:

-Առաջիկայում շա՜տ ծրագրեր ունեմ, բայց դեռ չեմ խոսի այդ մասին, ավելի լավ է դա տեսնել:

- Շուտով կանանց միամսյակն է, կնամոլի համբավ վաստակած երգիչ, դերասան, մոդել Ալեքսն ի՞նչ կմաղթի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

alt- Առաջին հերթին գեղեցիկ սեռին կմաղթեմ` հասկանան, որ իրենք ամեն դեպքում գեղեցիկ են: Եվ թող նրանք ավելի շատ սիրեն առանց վախենալու, անեն այն, ինչ թելադրում է իրենց սիրտը: Սիրելի՛ աղջիկներ, վազեք ու համբուրեք նրան, ում ուզում եք: Ու ամենակարեւորը, թող առողջ լինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում