livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

kisinԱպրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը կլինի Հայաստանում՝ ևս մեկ անգամ իր տաղանդով գերելու հայ երաժշտասերներին: Ծրագրում կհնչեն Բեթհովենի սոնատ թիվ 21-ը, Պրոկոֆևի սոնատ թիվ 4-ը, Շոպենի նոկտյուրները, ինչպես նաև մազուրկաները, Լիստի Ռակոցի-մարշը:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանիխոսքերով, Եվգենի Կիսինը մեր երկրի և փառատոնի լավագույն ընկերն է. «Երբ առաջին անգամ նա եկավ Հայաստան, մեկնելու ժամանակ խոստացավ, որ մի քանի տարի հետո կրկին կվերադառնա այստեղ: Մենք ամիսներ առաջ բարի լուր ստացանք իրենից, որ ապրիլին նա Հայաստան կգա նոր ծրագրով»:

Փառատոնի այս տարվա բոլոր համերգներն էլ նվիրվելու են ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Դաշնակահար Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թ. Մոսկվայում, ռուսական հրեաների ընտանիքում։ 6 տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջը՝ աշակերտելով Աննա Պավլովնա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ 10 տարեկան հասակում կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի դաշնամուրի կոնցերտը, իսկ 1 տարի անց Մոսվկայում հանդես եկել մենահամերգով։ Հանդես է եկել մի շարք հեղինակավոր համերգասրահներում՝ անվանի նվագախմբերի հետ: Կիսինն արժանացել է բազմաթիվ երաժշտական պարգևների և պատիվների։

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում