livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

alt«Էյվա» արվեստների հիմնադրամը իրականացնում է «100 ՏԱՐԻ, 100 ԱՐՎԵՍՏ» խորագրով նախագիծ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նախագծի շրջանակներում 100 արվեստի գործ կներկայացվի՝ կայքի և կատալոգի ﬕջոցով, նպատակ ունենալով Հայոց ցեղասպանության փաստը՝ գեղարվեստական - վիզուալ/տեսողական ﬕջոցներով արտահայտել, տարածել, աշխարհաճանաչ դարձնել:

Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի աշխատակազմից. ««100 ՏԱՐԻ, 100 ԱՐՎԵՍՏ»-ի նպատակն է ստեղծել ﬕ կայուն սոցիալական դաշտ, որի շնորհիվ շարունակաբար աշխարհին կներկայացվի ոճրագործության փաստը՝ գեղապատկերային լուծումներով: Այս նախագիծը հայ ազգինն է, այդ իսկ պատճառով այն փորձում է համախմբելով բոլորի ուժերը` Indiegogo կայքում ստեղծվելով “100 YEARS, 100 ARTS” հանգանակության էջ, որը հնարավորություն կտա աշխարհասփյուռ հայությանը(և ոչ ﬕայն հայությանը), ﬕանալ նախագծին՝ իրենց փոքր ներդրումով աջակցել գործի իրականացմանը»:

Արվեստի հզորությունն անժխտելի է և արվեստի գործերը՝ հավերժ: Հայ նկարիչների տարբեր սերունդների աշխատանքներում իրենց ուրույն տեղն են գրավել Հայոց ցեղասպանությանը նվիրված ﬕ շարք նկարներ, որոնք երբեմն ցուցադրվել են կամ մոռացության մատնվել, որոշ գործեր էլ ﬕնչև օրս ցուցադրվում են, սակայն, առհասարակ շատ քիչ են խոսվում նման կտավների մասին: Քաջ գիտակցելով արվեստի հզոր ուժը, այս նախագծի նպատակն է՝ ﬔկ տեղում հավաքել Հայոց ցեղասպանությանը նվիրված Հայաստանի և Սփյուռքի հայտնի արվեստագետների ստեղծագործություններ, որոնք իրենց նկարներով արդեն իսկ սեփական ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության հարցը փաստելու գործում, իսկ «100 ՏԱՐԻ, 100 ԱՐՎԵՍՏ» նախագծի նպատակն է շարունակել հայ արվեստագետների սկսած ճանապարհը, համախմբել այդ արվեստի հզոր գործերը, արխիվացնել և տարածել աշխարհով ﬔկ:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում