alt«Սիրելի մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք... Թող ձեր սրտերում միշտ ապրեն բարությունը, սերը եւ երջանկությունը...», - ահա այսպիսի մեկնաբանությամբ երգչուհի ԴԱԼԻԹԱՆ կանանց միամսյակի առթիվ յուրահատուկ անակնկալ է մատուցել` ներկայացնելով իր «ՄԱՄ ՋԱՆ» երգի տեսահոլովակը աշխարհահռչակ Vevo-ում:

Հիշեցնենք, որ այս երգը (հեղինակը հենց Դալիթան է) կյանքի է կոչվել դեռեւս 2013 թվականին եւ երգի կենդանի տարբերակը հնչել է «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում` Երեւանի պետական սիմֆո-ջազ նվագախմբի նվագակցությամբ:

alt

Անդրադառնալով աշխարհահռչակ Vevo երաժշտական վիդեոնախագծին` նշենք, որ այն ստեղծվել է 2009 թվականին խոշոր ձայնագրող ընկերությունների կողմից, ինչպիսիք են աշխարհահռչակ Sony Music Entertainment-ը, Universal Music Group-ը եւ Abu Dhabi Media, EMI-ը: Կարճ ժամանակ անց համաշխարհային մեգաաստղերն իրենց երգերն ու տեսահոլովակները վստահեցին ու վստահում են հենց Vevo-ին` ստեղծելով իրենց բացառիկ տեսադարանը: Ի դեպ, ընդամենը մի քանի օրվա մեջ Vevo-յում տեղադրված Դալիթայի «Մամ ջան» տեսահոլովակը հայտնի դարձավ նաեւ Rormix հանրահայտ բջջային հավելվածում եւ MUZU TV-ում:

Այնպես որ, համացանցի որոնողական համակարգերում` ամսվա տրենդային տեսահոլովակների թվում, այսօր մեր հայրենակցուհու տեսահոլովակն է, ու աշխարհը մեզ հետ միասին ասում է. «Մամ ջան»: