livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altՄարտի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլի` (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) Մարիա Վոլկոնսկայայի ''Записки Марии Волконской'' հուշագրության հիման վրա գրված կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի մոնո-օպերայի բեմականացումը, որի դերակատարը միջազգային մրցույթների դափնեկիր Էկա Հորստկան է /սոպրանո/:

Բոլոր ժամանակներում էլ, ինչպես հայտնի է, ազատամիտ գաղափարները եղել են մարդկության, մարդկային իրավունքների ու դրանց դրսևորումների լոկոմոտիվը: Այս առումով տեղին է հիշատակել դեկաբրիստների դերն ու նշանակությունը Ռուսական կայսրության պատմության տվյալ ժամանակահատվածում, որպես ռուս առաջավոր մտավորականության ազատախոհության լավագույն օրինակներ: Մարիա Վոլկոնսկայայի ''Записки Марии Волконской'' հուշապատումը այդ ժամանակահատվածի համայնապատկերի հետաքրքիր էջերից է, ուր հեղինակը հառնում է մեր առջև որպես իր դեկաբրիստ ամուսնու նվիրական զինակից ու մանավանդ, որպես անվերապահորեն իր սիրելի ամուսնու ճակատագիրը անձնազոհությամբ կիսող կին, երեխաների մայր: Այս մոնո-օպերայի բեմականացումը կնպաստի մարդու մեծագույն արժեքի՝ ազատախոհության պատմական էքսկուրսին, որպես դրան հասնելու կնոջական անձնազոհության վառ օրինակ:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում