livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

alt2015թ. ապրիլի 10-23-ը Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում կկայանա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին և Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին, որին կմասնակցեն շուրջ 2700 մարդ աշխարհի 33 երկրներից:

Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է նպաստել տարբեր ազգերի և ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի զարգացմանը:

Մրցութային ծրագրի ունկընդրումները կանցկացվեն ապրիլի 10-22-ը Գյումրու մշակութային և ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն և էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն): Մասնակիցները հանդես կգան 5 տարիքային խմբերով: Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկված կլինեն 70 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 14-ին:

Փառատոնի օրերին նշանավոր երաժիշտների կողմից Գյումրիում, Երևանում և Ստեփանակերտում կանցկացվեն վարպետության դասեր և համերգներ: Փառատոնին հրավիրված են շուրջ 20 կոնսերվատորիաների պատվիրակություններ՝ռեկտորների ղեկավարությամբ, ինչպես նաև ԱՊՀ-ի Հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամը ՝ ղեկավար Միխայիլ Շվիդկոյի գլխավորությամբ: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն նաև «Մշակույթների երկխոսություն» միջազգային 8-րդ գիտաժողովը, որին կմասնակցեն շուրջ 9 տասնյակ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից: Մրցույթ –փառատոնի փակումը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 23-ին:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում