livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altԱյսօր նկարիչ, դիզայներ, կոմպոզիտոր ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշում է իր ծննդյան տարեդարձը: «Զարուհու» շնորհավորանքին ի պատասխան հոբելյարն ասաց. «Դե, մեկ տարով էլ մեծացանք…»,- ապա հավելեց.

- Չնայած, ես վաղուց եմ հաշիվս կորցրել եւ շատ ավելի հանգիստ եմ վերաբերում իմ ծննդյան տարեդարձներին: Բայց, այս տարի յուրահատուկ է լինելու, պարզապես այդպես եմ զգում:

- Որտե՞ղ եք նշում եւ ովքե՞ր են լինելու ծննդյան հյուրերը, հայտնի անձնավորություննե՞ր, թե…

- Իհարկե` նշելու եմ նախ արտերկում, ապա Երեւանում` ընկերներիս, հարազատներիս եւ իմ սիրելիի հետ:

- Իսկ ո՞ր կենացը կլինի ամենացանկալին:

- Միանշանակ երջանկության կենացը, այս պահին այն ավելի քան ակտուալ է, քանի որ ինձ հենց այդպես եմ զգում:

- Ծննդյան ի՞նչ նվեր եք նախընտրում ստանալ. Կլորիկ գումա՞ր, թե…

- Իրականում դեմ չեմ ոչ կլորիկ գումարի, ոչ էլ փոքր նվերի, կարեւորը ուշադրությունն է, մնացածն անցողիկ երեւույթներ են:

«ԻՄ ԳԱՂՏՆԻՔՆ ԻՄ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՄԵՋ Է»

alt

- Կարեն , կարելի է ասել կամաց-կամաց լքում եք երիտասարդների շարքերը, բայց շարունակում եք մնալ



երիտասարդ, ունե՞ք դրանում որեւէ գաղտնիք:

- Համամիտ չեմ Ձեզ հետ, ինձ միանշանակ երիտասարդ եմ համարում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իմ գաղտնիքն իմ ապրելակերպի մեջ է: Ես մաքսիմալ երջանիկ եմ ապրում, վաղուց ուշադրություն չեմ դարձնում բոլոր այն խոչընդոտներին, որոնք այս կամ այն կերպ կարող են խանգարել իմ հանգիստ գոյությունը:

«ՆՈՒՅՆԻՍԿ ԳԻՏԵՄ ԱՅԴ ԼՈՒՐԵՐԸ ՏԱՐԱԾՈՂԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ»

- Լուրեր են շրջանառվում, որ Դուք պրոցեդուրաներ եք ընդունում երիտասարդ մնալու համար, ավելի ստույգ ցողունային բջիջներ…

- Այո, այո, ինքս էլ եմ լսել այդ լուրերը, ավելին` նույնիսկ գիտեմ այդ լուրերը տարածողի հեղինակին: Շատ հանգիստ եմ վերաբերում նման խոսակցություններին, մարդիկ դժվարանում են իրենց մեջ ընդունել , որ իրենք ծերանում են, իսկ ես օր-օրի գեղեցկանում ու երիտասարդանում: Պետք է ապրել եւ վայելել կյանքը, այլ ոչ թե ապրել ուրիշի կյանքով եւ անընդհատ համեմատության մեջ գտնվել: Այսօր լիարժեք ապրում եմ այն կյանքով, ինչի մասին երազել եմ տարիներ շարունակ, եւ իմ երիտասարդացման գաղտնիքը իմ երջանիկ լինելն է:

«ԵՐԲԵՔ ՉԵՄ ԽՈՒՍԱՓԵԼ ԸՆՏԱՆԻՔ ՈՒՆԵՆԱԼՈՒՑ»

- Կարեն, իսկ ո՞ւմ համար եք երիտասարդանում, չե՞ք կարծում որ ժամանակն է ընտանիք կազմելու: Թե՞ Դուք էլ
այն հայ երիտասարդներից եք, ով խուսափում է ընտանիք կազմելու պատասխանատվությունից:

- Երբեք չեմ խուսափել ընտանիք ունենալուց, բայց նաեւ չեմ շտապել: Երիտասարդանում եմ ինքս ինձ համար եւ, իհարկե, այն անձնավորության, ով սիրում է ինձ ինչպիսին ես կամ` երիտասարդ, թե ծեր:

«ԻՄ ԵՐԳԵՐՈՒՄ ԵՍ ՈՉ ՄԵԿԻՆ ԷԼ ՉԵՄ ՓՆՏՐՈՒՄ»

- Ասում են` արդեն ունեք ընտրած անձնավորություն:

- Ճիշտ են ասում…

- Իսկ ճի՞շտ է, որ նա մեծահարուստի աղջիկ է:

- Ոչ, կարծում եմ` այս լուրն էլ ցողունային բջիջների շարքից է:

- Ձեր երգերում հենց նրան էի՞ք փնտրում:

- Իմ երգերում ես ոչ մեկին էլ չեմ փնտրում, իրականում բազմիցս նշել եմ, որ իմ երգերն իմ մասին են, իմ զգացմունքների եւ ապրումների: Հաճախ մարդիկ իրենց են վերագրում իմ երգերը, բայց այդպես էլ չեն հասկանում, որ ամեն բան միայն եւ միայն իմ մասին է:

«ՄԵՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

alt- Ի դեպ, ասում են դադարել եք ստեղծագործել հայ կատարողների համար, եկամտաբեր չէ՞ հայկական շոու-բիզնեսը:

- Ահավոր ձանձրալի է, իսկ եկամտաբերության մասին կասեմ, որ մեր արտիստները, գրեթե բոլորը, գտնվում են ծայրահեղ աղքատության մեջ: Հատկապես, երբ խոսքը գնում է երաժիշտներին, երգահաններին եւ ռեժիսորներին վճարելու մասին:

«ՉԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ»

- Ըստ Ձեզ, ի՞նչ վիճակում է այսօր գտնվում հայկական շոու-բիզնեսը:

- Առհասարակ չի գտնվում, չկա հայկական շոու-բիզնես, կան մի շարք սեկտանտների, անբարոյականների, սիրեկաններով կարիերա ստեղծող անճաշակ անտաղանդների մի ոհմակ: Փառք Աստծ, նրանց կողքին կան մի քանի տաղանդավոր անհատներ, որոնք ամեն օր կյանքի եւ մահու կռիվ են տալիս, որ վերջնականապես չկորչի այդ ամենը, այն գեղեցիկը, որի կարիքը մարդիկ այդքան ունեն:

«ԻՆՁ ԱՅՍՏԵՂ ՊԱՀՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»

- Հաճախ եք երկրից բացակայում, հնարավո՞ր է որ որեւէ եվրոպական երկրում ցանկանում եք բնակություն հաստատվել, ինչը մինչ այսօր Ձեզ չի հաջողվել:

- Հաջողվել է, արտերկրում ապրել եմ եւ մի գուցե հետագայում կմեկնեմ կրկին: Ինձ այստեղ պահում է միայն իմ հայրենասիրությունը, որի մասին ամեն օր ֆեյսբուքյան գրառումներում չեմ հաստատում, այլ գործով` ապրելով իմ երկրում եւ ծառայելով իմ երկրին: Եվ արածս չեմ համարում մի մեծ բան, դա յուրաքանչյուրիս պարտականությունն է:

- Իսկ անձնագրում վիզաների համար նախատեսված տեղը հաճա՞խ է հատվում եւ որքա՞ն հաճախականությամբ եք ստիպված լինում փոխել այն:

- Այո, այդ պատճառով արդեն հասցրել եմ մի քանի անձնագիր փոխել:

alt

- Հիմա օրենքը թույլ է տալիս մի քանի քաղաքացիություն ընդունել, քանի՞ երկրի քաղաքացի եք:

- Ես Հայաստանի քաղաքացի եմ:

«ԴԵՌԵՎՍ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՉԵՄ ՀԱՅՏՆՎԵԼ»

- Գրեթե բոլոր ոլորտներում Ձեզ դրսեւորել եք, առաջիկայում էլ ո՞ր ոլորտում կհայտնվեց:

- Դեռեւս բոլոր ոլորտներում չեմ հայտնվել, բայց վստահ եմ` ամեն բան դեռ առջեւում է: Շուտով թատրոնում կհայտնվեմ, չնայած այդ մասին ավելի ուշ կխոսեմ:

- Մի փոքր շատ չե՞ն Ձեր ընտրված մասնագիտությունները, չեք խճճվո՞ւմ:

- Բացարձակ, ես սիրում եմ բազմազանություն եւ սիրում եմ ինձ փորձել եւ ավելի եմ ոգեւորվում, երբ հաջողություններ եմ գրանցում այս կամ այն ոլորտում:

Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ


 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում