livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altԳրեթե մեկ շաբաթ առաջ պարզ դարձավ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի ամբողջական կազմը: ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն այս տարի եվրատեսիլյան բեմում կմիավորի երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամներին` Եսայի Ալթունյանին, Թամար Կապրելյանին, Վահե Թիլբյանին, Ստեֆանի Թոփալյանին եւ Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանին:

Ի սկզբանե որոշված էր, որ եվրատեսիլյան բեմում Genealogy խումբը հանդես կգա Don’t deny, «Մի՛ ժխտիր» երգով: Սակայն երգի տեսահոլովակի թողարկումից հետո սկսվեցին հակասական կարծիքներն ու քննադատությունները: Մինչ այդ էլ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տարածվեցին հայտարարություններ, թե դիմել են մրցույթի կազմակերպիչներին` Հայաստանի մասնակցությունը չեղյալ համարել` քաղաքական ենթատեքստով երգի համար: Նույնը նաեւ սպառնում էր Ֆրանսիայի մասնակցությանը` Ֆրանսիան ներկայացնող Լիզա Էնգելը «Եվրատեսիլի» բեմում հանդես կգա Noubliez pas, «Մի՛ մոռացեք» երգով: Երգի վերնագիրը հիշեցնում է Հայոց ցեղասպանության կարգախոսներից մեկը` «Մի՛ մոռացեք»:
Այնուամենայնիվ, մարտի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպմանը, որտեղ մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչների թվում եղել է նաեւ Հայաստանը, «Եվրատեսիլի» կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Բայց որոշվել է Don’t deny կամ «Մի՛ ժխտիր» երգի վերնագիրը փոխարինել Face The Shadow` «Առերեսվի՛ր ստվերին» նոր վերնագրով:
«Եվրատեսիլի» հայաստանյան կողմը երգի վերնագրի փոփոխությունը բացատրում է այսպես. «Այս փոփոխությունը միտված է հետ մղել քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաեւ ուժեղացնել խաղաղության, սիրո եւ միասնության գաղափարը»:
Ամեն դեպքում փաստենք, որ տեսահոլովակի թողարկումից մեկ շաբաթ անց Don’t deny վերնագրված երգի համամարդկային ուղերձն արդեն տեղ է գտել հայ եւ օտարերկրացի երաժշտասերների սրտերում, հասցրել մի քանի օրվա ընթացքում գրանցել 400 000-ից ավելի դիտում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում