livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության կազմակերպչական աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ 2015 թվականի հունիսի 5-8-ը Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով կմասնակցի MIDEM միջազգային երաժշտական փառատոնին:

Փառատոնի չորս օրերի ընթացքում Կաննը ողողված կլինի հայկական երաժշտությամբ, ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում կհնչեն հայկական դասական, հեգեւոր, ջազ, ռոք, էթնո-ջազ կատարումներ: Կկազմակերպվեն դասախոսություններ հայկական մշակույթի, ժողովրդական գործիքների, Կոմիտասի, ինչպես նաեւ Հայաստանով ոգեշնչված աշխարհահռչակ կոմպոզիտորների` Հայաստանին նվիրված ստեղծագործությունների թեմաներով:

Յուրաքանչյուր տարի, մասնակից երկրներից մեկին հնարավորություն է ընձեռվում ներկայանալու փառատոնին պատվավոր երկրի կարգավիճակով, ինչն էլ նշանակում է, որ փառատոնի շրջանակում`գերակա երաժշտական թեման տվյալ երկրի երաժշտությունն ու մշակույթն է: Փառատոնին հայ մշակույթը ներկայացվելու է իր ողջ բազմազանությամբ.երաժշտությունից բացի կներկայացվեն նաեւ հայկական կերպարվեստը, խոհանոցն ու նորաձեւության ժամանակակից զարգացումները: Բացօթյա միջոցառումների շարքում ելույթներով հանդես կգան նաեւ պարային համույթներ` «Բերդ» եւ «Յարխուշտա» պարային կատարումներով, կհնչեն հայկական դուդուկը, զուռնան, դհոլը, թառը:
ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ խոսքով`փառատոնին մասնկցելու առաջարկը Հայաստանը չէր կարող չնդունել, որովհետեւ փառատոնն ամենհեղիանակավորերից մեկն է աշխարհում: «2015 թվականին մենք ընտրել ենք երեք կարգախոս`«Հիշողություն», «Երախտագիտություն», «Վերածնունդ»: MIDEM-ի ծրագիրը տեղ է գտել «Վերածնունդ» գաղափարի մեջ, քանի որ այս հեղինակավոր հարթակում մենք ներկայացնելու ենք ոչ միայն մեր երաժշտարվեստը եւ երաժշտական ավանդույթները , այլեւ վերածնված Հայաստանը: Միեւնույն ժամանակ մեր հիշողությունն ուղղելու ենք հայ դասական երաժշտության հիմնադիր մեծն Կոմիտասին»,-շնորհակալություն հայտնելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանից եւ փառատոնի կազմակերպիչներից նշեց Հասմիկ Պողոսյանը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան ԺԱՆ- ՖՐԱՆՍՈՒԱ ՇԱՐՊԱՆՏԻԵՆ փաստեց, որ Հայաստանի մասնակցությունը փառատոնին լի է խորհրդանիշներով.«Այն, որ Հայաստանն այս հռչակավոր փառատոնին հանդես է գալու պատվավոր երկրի կարգավիճակում, արդեն խոսում է տվյալ երկրի հռչակավոր եւ մեծ լինելու մասին: Սա երախտիք է առ հայկական երաժշտություն, երախտիք ուղղված հայկական արվեստին: Միեւնույն ժամանակ այն համապիտանի մի ուղերձ է: Ինչ- որ տեղ սա արտահայտում է նաեւ այն միտքը, որ մշակույթը ավելի ուժեղ է, քան բռնությունն ու ատելությունը: Այս փառատում Հայաստանը կունենա բացառիկ հնարավորություն ներկայացնելու իր երաժշտությունն` ավանդական բոլոր դրսեւորումներով»,-ընդգծեց Ժան- Ֆրանսուա Շարպանտիեն:
Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով ներկայացնելու նպատակով` «ՊրոԱրտ» ընկերության ստեղծագործական թիմը մշակել եւ ներկայացրել է «Երաժշտության հայկական էլեմենտները» կոնցեպցիան: Որպես MIDEM-ի խորհրդանիշ, Հայաստանը մշակել է ՆՈՒՌ-ը, որը պատկերված է չորս տարբեր գույներով, դրանք խորհրդանշում են ոգեշնչման չորս հիմնական հայկական տարրերը`հողը, օդը, ջուրը եւ կրակը: Կաննում կլինի նաեւ հայկական մեծ տաղավար, որտեղ կներկայացվեն Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս գործող երաժշտական խմբերի, անհատ կատարողների, կոմպոզիտորների ստեղծագործությունների սկավառակները եւ ոլորտին վերաբերող տպագիր նյութեր: Աշխատանքներ են տարվում Կաննում Հայաստանի վիզուալ ներկայացման ուղղությամբ: Միջոցառման ընթացքում ողջ քաղաքը զարդարված կլինի հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր» երկիր խոհրդանշող դրոշներով: Կաննի ամենահայտնի «Կարլթոն» հյուրանոցի շենքի ճակատին կցուցադրվի հայկական պատմությունն ու մշակույթը ներկայացնող ֆիլմ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում