livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

altՀայաստանի Ազգային Ֆիլարմոնիկ նվագախումբը ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ գլխավորությամբ մարտի 20-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա մի շատ խորհրդանշական համերգով՝ նշանավորելով նվագախմբի առաջին համերգը`կայացած 1925 թվականի նույն օրը`մարտի 20-ին:

Ֆիլհարմոնիկի առաջին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ԱՐՇԱԿ ԱԴԱՄՅԱՆԻ ղեկավարությամբ 90 տարի առաջ մարտի 20-ին՝ երեկոյան ժամը 8:30-ին (ուրբաթ օր) Պետթատրոնում (ներկայիս՝ Գ. Սունդուկյանի անվ. թատրոն) տեղի ունեցած Կոնսերվատորիայի օրկեստրի առաջին սիմֆոնիկ այդ համերգին կատարվել են Մոցարտի, Գրիգի, Էկլեսի, Ռոսսինիի և Մենդելսոնի ստեղծագործություններից:
Այս ուրբաթ օրը՝ ժամը 19-ին, սպասվող հոբելյանական համերգին կհնչեն Մոցարտի թիվ 39 և Բրուքների թիվ 4 մեծակտավ սիմֆոնիաները: Ինչպես տարեսկզբից ի վեր կայացած բոլոր համերգները, այս մեկը նույնպես կկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Հատկանշական է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ ժողովրդի վերածննդի յուրօրինակ խորհրդանիշներից մեկն է՝ հիմնադրված լինելով ցեղասպանությունից 10 տարի անց և լուսավորելով մեր ժողովրդի անցած դժվարին ուղին 90-ամյա իր անընդմեջ գործունեությամբ:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբն արդեն ունի Filharmonik անունով բջջային հավելված iOS և Android համակարգերի համար: Հավելվածը ամենահարմար միջոցն է հետևելու նվագախմբի գործունեությանը. այն հնարավորություն է տալիս ստանալու տեղեկատվություն ամենշաբաթյա համերգների, ամենամսյա լրատուների, պաստառների, մենակատարների, Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի և այլնի մասին: Հնարավոր է լսել երաժշտություն և դիտել տեսանյութեր, կարդալ նվագախմբի պատմությունը՝ հիմնադրման 1925թ-ից ի վեր:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում