livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

mariaՀայաստանի հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլը(գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) մարտի 27-ին հայ հանրությանը կներկայացնի Մարիա Վոլկոնսկայայի «Записки Марии Волконской» հուշագրության հիման վրա գրված կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի մոնո-օպերայի բեմադրությունը: Դերակատար`միջազգային մրցույթների դափնեկիր Էկա Հորստկա, ռեժիսոր Վիգեն Չալդրանյան:

Էդուարդ Սադոյանը մոնո-օպերան գրել է 35 տարի առաջ, որը մինչեւ այսօր ունեցել է մի քանի կատարումներ, սակայն դրանք բոլորը եղել են համերգային կատարումներ.«Աստված ուղարկեց Էկա Հորստկային եւ Սեդրակ Երկանյանին, ովքեր կյանք տվեցին մոնո-օպերային: Այն գրել եմ շատ պատահական: Մի անգամ գրքերի կրպակից վերձրեցի փոքրիկ գրքույկ, որը վերնագրված էր`«Записки Марии Волконской» եւ տարա տուն, որպեսզի կարդամ: Իսկ կարդալուց հետո գրեցի լիբրետոն»,-շեշտեց ԷԴՈՒԱՐԴ ՍԱԴՈՅԱՆԸ:

Սեդրակ Երկանյանի խոսքով`«Записки Марии Волконской» ստեղծագործության վրա սկսել է աշխատել նախորդ տարվանից: Երբ սկսել է ուսումնասիրել լիբրետոն եւ բուն հուշագրությունները, նրան գրավել է 20-21 տարեկան մանկամարդ կնոջ զոհողության աստիճանի հասնող վարվելակերպը.«Ես մեր պատմությունից շատ լավ գիտեմ, թե հայ կանայք ինչպիսի քաջագործությունների էին գնում: Ահա նրանց շարքին ավելացավ նաեւ Մարիան`իր տարիքի առումով: Հազիվ մեկ ամիս ամուսնացած երիտասարդ կինը կարող է իր փափուկ կյանքը եւ ազնվականի տիտղոսները թողնել եւ միանալ անհայտ հեռուներ աքսորված իր ամուսնուն: Ամբողջ հուշագրության մեջ Մարիան անձնազոհ կին է եւ մայր: Ահա սրանք այնպիսի երեւույթներ էին, որ չէին կարող ինձ անտարբեր թողնել, որպես ե′ւ արվեստագետի ե′ւ տղամարդու»,-նշեց ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԸ: Մարդիկ հաճախ են դիրիժորին ասել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ չպետք է առաջնահերթությունը տալ մոնո-օպերային.«Եթե մենք ամեն ինչ կապենք Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ուրեմն ոչինչ չպետք է անենք: Արվեստագետը միշտ էլ գիտի, երբ անդրադառնա այս կամ այն խնդրին: Ամեն ինչ պետք է լինի հոգուց բխած, ոչ արհեստածին: Իսկ այս մոնո-օպերան ներկայացնելու պահը վաղուց հասունացել էր»,-ավելացրեց Ս. Երկանյանը:

Մարիա Վոլկոնսկայայի «Записки Марии Волконской» հուշապատումը արտացոլում է դեկաբրիստների դերն ու նշանակությունը ռուսական կայսրության պատմության մեջ: Այստեղ հեղինակը ներկայանում է դեկաբրիստ ամուսնու նվիրական զինակից եւ անվերապահորեն իր սիրելի ամուսնու ճակատագիրն անձնազոհությամբ կիսող կին, երեխաների մայր:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում