livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altԳրեթե երկու շաբաթ առաջ պարզ դարձավ, "Եվրատեսիլ-2015" երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի ամբողջական կազմը: ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն այս տարի եվրատեսիլյան բեմում կմիավորի երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամներին` Եսայի Ալթունյանին, Թամար Կապրելյանին, Վահե Թիլբյանին, Ստեֆանի Թոփալյանին եւ Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանին:

ԻՆՉՈ՞Ւ "ՄԻ ԺԽՏԻՐԸ" ԴԱՐՁԱՎ "ԱՌԵՐԵՍՎԻՐ ՍՏՎԵՐՆԵՐԻՆ"

Ի սկզբանե որոշված էր, որ եվրատեսիլյան բեմում Genealogy խումբը հանդես կգա Don’t deny, "Մի՛ ժխտիր" երգով: Սակայն երգի տեսահոլովակի թողարկումից հետո սկսվեցին հակասական կարծիքներ ու քննադատություններ: Մինչ այդ էլ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տարածվեցին հայտարարություններ, թե դիմել են մրցույթի կազմակերպիչներին` Հայաստանի մասնակցությունը չեղյալ համարել` քաղաքական ենթատեքստով երգի համար: Նույնը նաեւ սպառնում էր Ֆրանսիայի մասնակցությանը` Ֆրանսիան ներկայացնող Լիզա Էնգելը "Եվրատեսիլի" բեմում հանդես կգա Noubliez pas, "Մի՛ մոռացեք" երգով: Երգի վերնագիրը հիշեցնում է Հայոց ցեղասպանության կարգախոսներից մեկը` "Մի՛ մոռացեք":

"Don’t deny ԵՐԳԻ ՄԵՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԱՆԳ ՓՆՏՐԵԼԸ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Է"


Այնուամենայնիվ, մինչ Ավստրիա մեկնելը "Եվրատեսիլի" հայաստանյան պատվիրակությունը տարածեց մի հաղորդագրություն, որում ասվում էր. "Մեզ զարմացնում է այն հանգամանքը, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ փորձում են քաղաքականացնել երգը, խանգարել մեր մասնակցությանը, խաղալ մեր անվան հետ: "Եվրատեսիլը" քաղաքական ամբիոն չէ, այլ յուրատիպ մշակութային հարթակ, որտեղ "կամուրջներ են կառուցվում" պետությունների, մշակույթների, ավանդույթների եւ արտիստների միջեւ: Մենք անընդունելի ենք համարում համաեվրոպական երգի տոնի հարթակում քաղաքական որեւէ հարցի որեւէ տիպի շահարկումը: Մենք նորից ենք պնդում, որ Don’t deny երգի մեջ քաղաքական երանգ փնտրելը երեւակայություն է կամ ուղղորդված ցանկություն` քաղաքական երանգներ հաղորդել դրան": Բայց մարտի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած "Եվրատեսիլ-2015"-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպմանը, որտեղ մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչների թվում եղել է նաեւ Հայաստանը, "Եվրատեսիլի" կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Միայն որոշվել է Don’t deny կամ "Մի՛ ժխտիր" վերնագրված երգը փոխարինել Face The Shadow, "Առերեսվի՛ր ստվերին" նոր խորագրով: "Եվրատեսիլի" հայաստանյան կողմը երգի վերնագրի փոփոխությունը բացատրում է այսպես. "Այս փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաեւ ուժեղացնելու խաղաղության, սիրո եւ միասնության գաղափարը":

"ՄԵՆՔ ՈՉ ՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵՍԻՋ ՉՈՒՆԵՆՔ ԱՅՍ ԱՄԵՆԻ ՄԵՋ"

alt

"Զարուհու" հետ զրույցում "Եվրատեսիլի" հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ

ԳԱՍՊԱՐՅԱՆԸ կտրականապես հրաժարվեց խոսել երգի վերնագրի փոփոխության պատճառների մասին, միայն ասաց, որ տարածած հաղորդագրության միջոցով արդեն ամեն ինչ ասվել է եւ ավելին չի ցանկանում մեկնաբանել: Իսկ Թուրքիայի հորդորով Ֆրանսիային եւ Հայաստանին զրկելու մրցույթին մասնակցությունից` քաղաքական ենթատեքստով երգերի համար, Գ. Գասպարյանը ասաց.

- Ֆրանսիան Առաջին համաշխարհային պատերազմից ոգեշնչված է երգը գրել, մենք եւս չենք արծարծում այդ թեման մեր երգում: Մենք ընդհանրապես ոչ մի քաղաքական երեւույթ չենք արծարծում երգում:

- Բայց նյուանսներ կան տեսահոլովակում, որոնք տանում են դեպի Հայոց ցեղասպանություն:

- Դե, դա թողնում ենք հանդիսատեսի երեւակայությանը: Դա ընդամենը կարող է լինել ցանկացած մարդու ընկալման յուրատեսակ մի ձեւ, բայց մենք ոչ մի քաղաքական կոնտեքստ ու քաղաքական մեսիջ չունենք այս ամենի մեջ: Մերը` խաղաղության ու միասնության մեսիջն է:

ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

-Իսկ այդ դեպքում տեսահոլովակի հետ կապված որեւէ փոփոխություն չի՞ սպասվում:

- Բացարձակ, որեւէ փոփոխություն չկա: Առհասարակ, մեր կոնցեպտի մեջ ամեն ինչ մնում է նույնը, մեր

 

երգիչները երգելու են Don’t deny, "Մի՛ ժխտիր" կոնցեպտով ստեղծագործությունը, բայց` նոր վերնագրով: Իսկ այդ նոր վերնագիրը հուշելու է նոր բեմադրություն: Այնպես որ, սա եւս մեկ հետաքրքիր ուղղություն է, որը շուտով կտեսնեք:

- Այսինքն` Don’t deny, "Մի՛ ժխտիր" վերնագրված երգը ջնջվեց Յութուբում ու տեղադրվեց նո՞ր տարբերակ:

- Ոչ, չի ջնջվել երգը, ուղղակի "Եվրատեսիլի" կազմակերպիչները, ովքեր տեղադրել էին երգի տեսահոլովակը Յութուբում, փոխել են երգի վերնագիրը:

GENEALOGY ԽՈՒՄԲԸ ՉԻ ՄԵԿՆԻ ՊՐՈՄՈՏՈՒՐԵՐԻ

-Իսկ Genealogy խումբը մինչ մրցույթը, այս տարի կմեկնի՞ պրոմոտուրերի:

- Պրոմոտուրեր` որպես այդպիսիք, չեն նախատեսվում: Սովորաբար լինում են մասնակցություններ` տարբեր երկրներում "Եվրատեսիլի" փարթիներին, բայց ցավոք, այդ փարթիների օրերը համընկավ ապրիլյան շրջանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերի հետ: Դրա համար մենք կխուսափենք այս տարի այդ շրջանում որեւէ փարթիի մասնակցելուց: Փոխարենը` մեր երգիչները հանդիսանում են մեր երգի հենց իրենց երկրներում առաջին տարածողները, այնպես որ` մենք 5 աշխարհամասերում արդեն մեծ տարածում ունենք: Գումարած դրան, ամբողջ Եվրոպայում մեր ռեսուրսներով թվային տարբերակով ուղարկում ենք մեր երգի տեսահոլովակը եւ այդ պրոմոտուրն արվում է թվային տեսքով:

ԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

alt-Մինչեւ մայիս` մրցույթին մեկնելը, առջեւում ի՞նչ նոր բացահայտումներ են սպասվում թե՛ շոուի եւ թե՛ Genealogy խմբի հետ կապված:

- Մենք ժամանակ առ ժամանակ բացահայտում ենք մեր աշխատանքները, իսկ աշխատանքները շատ են` սկսած ֆոտոշարքերից, վերջացրած բեմադրության գաղափարով: Եվ այն ժամանակահատվածում, երբ խմբի անդամները կրկին կլինեն Հայաստանում` մոտավորապես լինելու է ապրիլի 20-ից սկսած, մենք նաեւ կունենանք մամլո ասուլիս, եւ հնարավորություն կտանք բոլոր լրագրողներին` իրենց հուզող բոլոր հարցերը ուղղել մեր մասնակիցներին: Իսկ անակնկալները շարունակվում են, ընթացքում կամաց-կամաց կբացահայտենք:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում