altՀոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային աղյուսակը գլխավորել է դերասան Լեոնարդո դի Կապրիոն: «Ուոլ-Սթրիթի գայլը» ֆիլմի համար նա ստացել է 25 մլն դոլար հոնորար:

Ռոբերտ Դաունի- կրտսերի, Սանդրա Բալոքի, Դենզել Վաշինգտոնի, Անջելինա Ջոլիի եւ Մեթթ Դեյմոնի հոնորաՐը կազմել է 20 մլն դոլար:

Վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Դուեյն Ջոնսոնը, ով «Հերկուլես» ֆիլմի համար ստացել է 16 մլն դոլար:

Մարկ Ուոլբերգի եւ Ջենիֆեր Լոպեսի վաստակած հոնորարները կազմել են 10-15 մլն դոլար: Աղյուսակը փակում է Սեթ Ռոգենը, ով վաստակել է 8,4 մլն դոլար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ