livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altԱպրիլի 1-ին նախազատիկյան Կինոչորեքշաբթին ներկայացրեց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» ֆիլմը:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Նարեկացի Արվեստի միության Հանրային Կապերի պատասխանատու Արմեն Բաղդասարյանն ,ով հակիրճ ներկայացրեց միջոցառման նպատակն ու հյուրերին:

Այնուհետև ելույթ ունեցավ ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն,ով հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման մասին ու սյուժեն, նշելով, որ այն դիտել են շուրջ 75 միլիոն մարդ ամբողջ աշխարհում ու որ նա արժանացել է անգլիական ֆիլմարտադրության երկու պատվավոր մրցանակների:

Վերջում ելույթ ունեցավ Տեր-Արսեն քահանան, ով խոսեց Զատկի տոնի խորհրդի ու նշանակության մասին,իր տերունական աղոթքն ու օրհնությունը հղելով բոլորին:

Վավերագրական ֆիլմը ստեղծողները ներկայացնում են այս պատմությունների մի շարք կարևոր էջեր` բացահայտելով սեփական ինքնության թանկարժեք հայեցակետեր: Նրանք անցնում են հայ ուխտավորների ուղիներով, որոնք ընկած են երկու պատմական կիզակետերի միջև` Արարատից Սիոն:

«Արարատից Սիոն» փաստավավերագրական ֆիլմը պատմում է, թե ինչպես են հայերը հայտնվել Սուրբ Հողում` Երուսաղեմում, ինչպես են հաստատվել այնտեղ, ձեռք բերել հոգեւորական որոշակի իրավունքներ, դիրք, տեղ:

Ֆիլմի հեղինակների խոսքով, այն հայի ինքնության մասին է: Ֆիլմում հենց այդպես էլ ասվում է, որ ազգին ճանաչելու, ազգի ինքնությունը պարզելու համար պետք է հետեւել նրա ուխտագնացությանը: «Արարատից Սիոն» ֆիլմի հեղինակներն ասում են, որ փորձել են ներկայացնել հենց հայերի ուխտագնացության պատմությունը, հային ներկայացնելու համար:

Ֆիլմը ռեժիսորաօպերատորական տեսանկյունից բավականաչափ ստացված է, կատարված են բավական հարուստ նկարահանումներ, բավական տեսարժան նկարահանումներ: Պատկերի առումով ինչ որ պահ առաջանում է որոշակի ձանձրույթ, քանի որ խաղարկային տեսարանները շատ քիչ են, քիչ են հարցազրույցները, դինամիկան երբեմն պակասում է: Բայց դա երեւի թե ճաշակի եւ անձնական տպավորության հարց է:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի

alt

alt

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում