livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altՄայիսի 2-ին Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա համերգ` «Երկինք ափի մեջ» խորագրով: Համերգին կմասնակցեն հայ երգչուհիներ Անչոկը (Աննա Աղաջանյան), Նարի Հարությունյանը եւ վրաց երգիչ Սոսո Պավլիաշվիլին:

«Մենք պատրաստել ենք մեր երգերը, Նարիի հետ այդ օրը հանդես կգանք նաեւ զուգերգով: Իսկ մնացած անակնկալներից տեղյակ չեմ: Համերգին հնչելու է կենդանի երաժշտություն, կլինեն նաեւ պարային խմբեր: Համերգի ընթացքում կներկայացնենք հին ու նոր երգեր, որոնք արդեն սիրվել են հայ հանդիսատեսի կողմից»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց երգչուհի ԱՆՉՈԿԸ:

alt

Երգչուհու համար սա նաեւ լավ հնարավորություն է հանդիպելու իր հանդիսատեսի հետ, քանի որ երկար ժամանակ է, ինչ հեռացել է մեծ բեմից. «Չնայած երկար ժամանակ է ինչ մեծ բեմում չեմ երգում, սակայն ունեմ ակումբ, որտեղ իմ հանդիսատեսը կարող է ինձ լսել: Մի գուցե, իմ սխալն էլ է, որ չեմ զբաղվել կարիերայով, բայց առաջընթաց չեմ տեսնում ոչ թե իմ աշխատանքում, այլ չեն կազմակերպվում համերգներ, այդ պատճառով էլ մեծ բեմում երգելու ցանկություն չկա»,- ավելացրեց երգչուհին:

Ինչ վերաբերում է այսօրվա շոու-բիզնեսի ընդհանուր վիճակին, ապա Անչոկի կարծիքով այստեղ որոշ չափով կա առաջընթաց.«Մենք տաղանդավոր ազգ ենք, կան շնորհալի եւ լավ ձայնային տվյալներով երիտասարդներ: Այս ամենի մեջ ինձ մի բան է պակասում` անկեղծությունը: Մեր ժամանակ ավելի անկեղծ էին: Կան բաներ, որ ինձ դուր չեն գալիս, չնայած, եթե որեւէ բան չեմ հավանում` մտածում եմ, որ դա իմ ճաշակով չէ»,- եզրափակեց Անչոկը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում