livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019

altՄեկնարկում է «Վերծնունդ»7-րդ մրցույթ-փառատոնը, որի մեկնարկը կտրվի ապրիլի 15-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Այս տարի փառատոնը անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո եւ նվիրվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին:

«Վերծնունդ» մրցույթ փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական եւ ազգային երաժշտության հանրահռչակմանը, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ զարգացնել ստեղծագործական եւ բարեկամական կապերը, օտարազգի արվեստագետներին հաղորդակից դարձնել հայոց պատմության եւ մշակութային ժառանգությանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով` փառատոնը կայացել է աջակիցների շնորհիվ, որի անվանումը տարիներ առաջ այլ ձեւով էր ընկալվում, իսկ այս տարի բոլորովին այլ.«Հենց այս փառատոնի շնորհիվ է, որ տարիներ շարունակ մենք հայտնաբերում ենք մեր տաղանդավոր երեխաներին եւ նրանց ներկայացնում ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս: Այս փառատոնի շնորհիվ է, որ այսօր ունենք ե′ւ գործիքների ե′ւ տարիքային խմբերի բազմազանություն, ինչը շատ կարեւոր է: «Փառատոնի կարեւոր մասերից է նաեւ այն գիտական կոնֆերանսերը, որոնք կազմակերպվում է փառատոնի շրջանակներում»,-նշեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Ըստ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, ազգային բարերար Գաբրիել Ջամբարջիի` «Վերածնունդ» փառատոնը խորհրդանշում է հայերի վերածնունդը.«Արդեն 7-րդ տարին է ինչ տեղի է ունեում «Վերածնունդ» փառատոնը: Այս տարի փառատոնը զուգադիպեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, փառատոնը վերածնունդ է 100-րդ տարելիցի միջոցառումների ծիրի մեջ»,-շեշտեց Գ. ՋԱՄԲԱՐՋԻՆ:

«Վերածնունդ» Մրցույթ-փառատոնը բաղկացած է 14 անվանակարգերից: 41 ենթաանվանակարգերի 5 տարիքային խմբերում 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի դափնեկրի կոչման կարժանանա 690 մասնակից, իսկ 14 անվանակարգերում բացարձակ հաղթողները կարժանանան մրցույթ –փառատոնի բարձրագույն պարգեւին`Մեծ մրցանակին:

Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 2800 երաժիշտ-կատարողներ, որոնցից 700-ը 36 երկրից: Ժյուրիի կազմում ընդգրկված են արվեստի 85 ճանաչված գործիչներ`աշխարհի 20 երկրից: Փառատոնի օրերին ժյուրիի բոլոր անդամները եւ նշանավոր երաժիշտները մասնակիցների համար Երեւանում եւ Գյումրիում վարպետության դասեր կանցկացնեն: Փառատոնի շրջանակներում կանցկացվի «Մշակութային երկխոսություն» միջազգային 9-րդ գիտաժողովը`նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հայերնական պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Փառատոնի մասնակիցները կայցելեն նաեւ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հայող ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կծանոթանան Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձաններին, կայցելեն Երեւան եւ Էջմիածին:

«Վերածնունդ» մրցույթ- փառատոնը անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Կազմակերպիչներն են`ՀՀ մշակույթի նախարարությունը, մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում