livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

festival"Զարուհին" բազմիցս անդրադարձել է Բրիտանական ֆիլմերի փառատոնին ու ընթերցողներին ներկայացրել, որ այս տարի եւս փառատոնը համասեռամոլների մասին պատմող ֆիլմերով աչքի ընկավ: Նախ` փետրվարի 14-ին փառատոնը մեկնարկեց համասեռամոլների մասին պատմող "Նմանակման խաղ" ֆիլմով, որն անձամբ ազդարարեց ՀՀ-ում Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը` հայտնելով, թե փառատոնի հիմնական թեման սերն է, եւ ներկայացվելու են 2014-ին նկարահանված բրիտանական լավագույն ֆիլմերը, սակայն ինչպես պարզվեց, ֆիլմերում ներկայացված սերը ոչ մի առնչություն չուներ քրիստոնեական կամ ավանդական սիրո հետ:

Ոչ պակաս մի խայտառակ պատմություն էլ "Սերն ամեն ինչ է" ֆիլմն էր, որով փակվեց վերոնշյալ փառատոնը: Բայց արի ու տես, որ թեպետ բազմաթիվ արձագանքներին ու դժգոհություններին, այս փառատոնը հիմա էլ մայրաքաղաքից տեղափոխվեց մարզեր: Իսկ մինչ այս, փառատոնը համասեռամոլության լոբբինգով է զբաղված, նրանց ոչ ոք չի փորձում կանգնեցնել: Ավելին` հավանաբար շատերն առաջնորդվում են` "ինչքան համասեռամոլներից հեռու, այնքան Աստծուն մոտիկ" կարգախոսով, որովհետեւ, օրինակ, թե՛ իշխանական, թե ընդդիմադիր թեւերի կին քաղաքական գործիչները, թեպետ մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ դեմ են դրան ու բավական կոպիտ են արձագանքում վերոնշյալ երեւույթին, սակայն այդ մասին որեւէ բարձրաձայն մեկնաբանություն խուսափում են տալ: Ինչեւէ, անտրամաբանական է, թե ամբիոններից կնոջ, մոր դերը բացատրող ու գովերգող կանայք ինչո՞ւ չեն ցանկանում փրկել վաղվա ապագա ընտանիքները, չէ՞ որ այս ֆիլմերից ոգեշնչված` չես իմանա, թե քանի դեռահաս տղա կարող է դառնալ .... երեւի, աղջիկ, կամ` ճիշտ հակառակը:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում