livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altՀարյուր - հազար տարի արդեն մենք քայլում ենք լեռան միջով,

Լեռան միջով անցնող ճամփեն տրված է մեզ Աստծո խաչով,

Լեռան միջով անցնող ճամփեն նման է մեր բախտի խաչին`

Չորս թեւ, չորս լույս, չորս քերովբե …

Կարոտ՝ հոգու մեր հին կանչին:

Աշխարհը՝ լեռ, մեր ճամփեն՝ խաչ,

Խաչե ճամփով մենք քառատվել,

Հարյուր-հազար տարի առաջ լեռը մտանք ու մեջն ենք դեռ …

Բանաստեղծ Հովիկ Հովեյանի այս տողերով ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց նկարիչ, խաչազարդող, ժողովրդական վարպետ ԷԴՈՒԱՐԴ ԽԱՆՈՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Ինչպես հոգին, այդպես էլ Խաչը չունի սեռ: Սակայն պարոն Խանոյանի խաչազարդումներում կարծես թե տարբերակում ենք նազանքով քայլող, ճեմապարող, գեղանի խաչերի , զինվոր խաչերի… հանդիպում ենք Կիլիկիո տարածքներից եկող, հինավուրց ուղերձներ բարձրաձայնող եւ հուշող ասպետ- խաչերի»,- իր ողջույնի խոսքում նշեց Հովիկ Հովեյանը:

Խանոյանը շարունակում է հայ ծաղկողների գործը՝ հայ մանրանկարչության մեջ ստեղծելով իր ուրույն դպրոցը: Նկարումalt է բացառապես խաչեր, երբեք չի կրկնում իրեն:

«Ես խաչերի էսքիզները ստանում եմ տիեզերքից,- ասում է հեղինակը,- նախ մտքումս են պատկերվում, ապա մարմնավորում եմ՝ հանձնում կտավին, թղթին»:

Բանաստեղծ թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանն իր խոսքում շեշտեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ այս ցուցադրությունը՝ խաչերը, մեր ժողովրդի հարատեւման վկայություններից են՝ իրենց խորհրդով ու փիլիսոփայությամբ:

Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վոլինկինը:

Նշենք, որ Է. Խանոյանի աշխատանքները ներկայացնող գիրք-ալբոմ է հրատարակվել Ռուսաստանի Դաշնությունում եւ հեղինակը հույս ունի, որ մի օր Մայր Աթոռն էլ կնախաձեռնի խաչերի հավաքածուի ընտրանու տպագրությունը հայրենի երկրում:

Էդվարդ Խանոյանը ծնվել է 1954 թ. Թբիլիսի քաղաքում: Ստեղծագործում է 1998 թ.-ից:

Ունեցել է անհատական ցուցահանդեսներ ՀՀ–ում, ԼՂՀ–ում: Առաջին անհատական տեղի է ունեցել 2003 թ.–ին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում: Խանոյանի ստեղծագործությունները տեղ են գտել Հայաստանի, Արցախի և աշխարհի տարբեր երկրների (Կանադա, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրալիա) մասնավոր հավաքածուներում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում