livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altՄինչ ազգովի քննարկում, հետաքրքրվում կամ հետեւում ենք ամերիկահայ մեգաաստղ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻհայաստանյան այցին ու հնարովի կամ իրական սկանդալներ փնտրում նրա անվան շուրջ, պարզվում է`Հայաստանում է նաեւ ռուսաստանյան շոու-բիզնեսը գրաված pole-dance-ի չեմպիոն, հայազգի երգչուհի, ոչ պակաս սկանդալային ՎԱՐԴԱՆ(Վարդանուշ Մարտիրոսյանը):

alt

Հիշեցնենք, որ Վարդայի նախորդ այցը Հայաստան բավական մեծ արձագանք էր գտել, ավելին` նա հանդիպել էր նաեւ բարձրաշխարհիկ տիկնանց հետ, սակայն այս անգամ` Քիմի ֆոնին, ոչ ոք դեռ չի խոսել նրա այցի մասին:

Ինչեւէ, Վարդան դեռեւս ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր « նապոլեոնյան ծրագրեր» ունեմ, որի մի մասն արդեն կատարել եմ: Երեկոյան կհավաքեմ ճամպրուկներս, իսկ թե ո՞ւր եմ մեկնելու, դեռ չեմ պատմի»: Իսկ արդեն ապրիլի 10-ին Վարդան հրապարակեց իր հայաստանյան լուսանկարները ոճաբան, դիզայներ Դիանա Շատվերյանի ու ընկերների հետ: Ի դեպ, ի տարբերություն Քիմ Քարդաշյանի, որի այցի գլխավոր նպատակն ակնհայտ էր, դեռ պարզ չէ, թե ինչու է Հայաստան ժամանել Վարդան` Քիմ Քարդաշյանի հետ հանդիպելո՞ւ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելո՞ւ, թե հերթական ֆոտոշարքը ստեղծելու համար, հատկապես, որ ըստ հրապարակված լուսանկարների ու մեկնաբանությունների, նա բավական երկար ժամանակ է անցկացնում հենց Դիանա Շատվերյանի հետ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում