livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԵրևանում ապրիլի 14-16-ը երեք համերգներով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ։

Ապրիլի 12-ին Երևան ժամանած աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը, Հայաստան է եկել ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Լրագրողների հարցին՝ ինչ վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, Վ. Սպիվակովը նշեց, որ իր  այցելությունն ինքնին խոսում է այդ մասին. «Ես եկել եմ Հայաստան, և ի՞նչ եք կարծում՝ ինչ դիրքորոշում պետք է ունենամ»։

Իսկ այն դիտարկամանը, թե աշխարհի ոչ բոլոր երկրներն են ճանաչել Ցեղասպանությունը, մաեստրոն արձագանքեց. «Դա նրանց խնդիրն է։ Ամբողջ աշխարհը չէ, որ չի ճանաչում, ճի՞շտ է։ Օրինակ, Հռոմի պապը ճանաչեց Ցեղասպանության փաստը։ Կարծում եմ՝ դա շատ լուրջ պատմություն է, որը հեռուն գնացող հետևանքներ կունենա։ Ռուսաստանը ճանաչել է…»։

Հարցին` ինչո՞վ է պայմանավորված երեք տարբեր համերգային ծրագրերի ընտրությունը, մաեստրոն խոստովանում է, որ ինքը կրկնվել չի սիրում. «Երեկ Չայկովսկուն նվիրված փառատոնում մենք նվագում էինք բոլորովին այլ ծրագիր, որտեղ որպես մենակատար հանդես եկավ Ալեքսանդր Ռոմանովսկին։ Իսկ Հայաստան կգա շատ լավ մի աղջնակ, դաշնակահարուհի Վարվարա Կուտուզովան, ում հետ առաջին համերգին կներկայացնենք Մոցարտի երաժշտությունը։ Կարծում եմ՝ հանդիսատեսը հաճույք կստանա»։

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում