livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

 Առաջին և միակ ռուսերեն երգը` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին


Eduard-Vevo-Cover

Մոսկվաբնակ երգիչ ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐԸ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացրեց առաջին և միակ ռուսերեն երգը` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին` ուժեղ էմոցիայի, արցունքների և չսպիացած վերքի մասին:
Այժմ «СВИДЕТЕЛЬ АРАРАТ» երգի տեսահոլովակը հասանելի է նաև աշխարհահռչակ Vevo-ում` ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐԻ պաշտոնական տեսադարանում (EduardMgerVevo):


«СВИДЕТЕЛЬ АРАРАТ» երգը հետաքրքիր պատմություն ունի: Այն ստեղծվել է 2014 թվականին և դարձել ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐԻ այցեքարտը` առաջին քայլը դեպի լուրջ ստեղծագործական կյանք: Մոտ կես տարի առաջ ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐԸ խնդրեց իր մորաքույր Էլինա Սամարինային (պրոդյուսեր, երգերի խոսքերի և երաժշտության հեղինակ) մի երգ գրել Հայոց Ցեղասպանության թեմայով` 100-րդ տարելիցին ընդառաջ: Ի զարմանս ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐԻ` 12 րոպե անց երգի խոսքերն ու երաժշտությունը պատրաստ էին: Ինչպես ինքը` Էլինա Սամարինան է պատմում, խոսքերն ու երաժշտությունն ասես ի վերուստ որոշված լինեին. 12 րոպեում դժվար կլիներ ստեղծել նման երգ: Երբ ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐԸ կարդաց երգի խոսքերը, այնուհետև լսեց երաժշտությունը, անակնկալի եկավ` ինչպե՞ս այսքան արագ ու այսքան գեղեցիկ ստացվեց երգը: Գործիքավորումից հետո հրավիրվեցին տաղանդավոր երաժիշտներ, ովքեր մասնագիտական հավանություն տվեցին թե´ երգի բառերին, թե´ երաժշտությանը: Երգի վերամշակումը տևեց մոտ կես տարի, ինչն օգնեց երգչին առավել խորությամբ զգալ երգը: Արդեն պատրաստ է «СВИДЕТЕЛЬ АРАРАТ» երգի անգլերեն տարբերակը, իսկ հայերեն տարբերակ չի լինի, քանի որ ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐԻ` այս երգի նպատակն է ողջ ռուսախոս և անգլիախոս հանրությանը հասցնել իր խոսքը 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության մասին: Ի դեպ, «СВИДЕТЕЛЬ АРАРАТ» երգն արդեն մեծ տպավորություն է գործել ռուսների, հրեաների, չեչենների վրա. նրանցից ամենքը նաև իրենն է գտնում այս երգի մեջ:
Ինչպես ինքը` ԷԴՈՒԱՐԴ ՄՀԵՐՆ է նշում, իր երգի մեջ չկա սպառնալիք կամ ատելություն` կա ցավ. ի՞նչ պատասխան ենք տալու մեր երեխաներին: Նա մեծ ցավով վրդովվում է, որ Հայոց Ցեղասպանության փաստը հերքվում է կամ խեղաթյուրվում:

Անդրադառնալով աշխարհահռչակ Vevo երաժշտական վիդեոնախագծին` նշենք, որ այն ստեղծվել է 2009 թվականին` խոշոր ձայնագրող ընկերությունների կողմից, ինչպիսիք են աշխարհահռչակ Sony Music Entertainment-ը, Universal Music Group-ը, Abu Dhabi Media-ն և EMI-ը: Կարճ ժամանակ անց համաշխարհային մեգաաստղերն իրենց երգերն ու տեսահոլովակները վստահեցին ու վստահում են հենց Vevo-ին` ստեղծելով իրենց բացառիկ տեսադարանը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում