livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

harsanikՕրերս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ աննախադեպ հարսանիք, որին ներկա էր նաեւ «Զարուհին»: Օրվա հերոսները թատրոնին կից Վ. Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիայի 2-րդ կուրսի ուսանող Արթուր Սուքիասյանն ու Էսթեր Սիմոնյանն էին: Նախ սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ զույգ պսակադրությունը, որին հաջորդեց հայկական ավանդական հարսանեկան խնջույքը ոչ թե հարսանյաց սրահում կամ իրենց բնակարանում, այլ հենց մայր թատրոնում:

Հարսանիքի հյուրերը Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ողջ դերասանական անձնակազմն էր, ովքեր էլ հենց կազմակերպել էին զույգի պսակադրությունը: Արթուրը եւ Էսթերը ունեցել են դժվար մանկություն` Արթուրը երկկողմանի ծնողազուրկ է: Չափահաս դառնալուց հետո նա թողել է մանկատունը եւ ընդունվել դրամատիկական ստուդիա: էսթերին հանդիպել է պատահական, ինչն էլ ճակատագրական է դարձել երկուսի համար. «Այս զույգի ամենամեծ ձեռքբերումը միմյանց գտնելն էր: Երկուսի ճակատագիրն էլ նույնն է, որն այսօր խաչվել է: Սա մեր թատրոնի առաջին եւ աննախադեպ հարսանիքն է, որն անցկացվեց հայկական բոլոր ավանդույթներով»,- «Զարուհու» հետ զրույցում պատմեց դրամատիկական ստուդիայի փախտնօրեն ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ: Արթուրը եւ Էսթերը հյուրերի ուղեկցությամբ դհոլ զուռնայի ու հայկական «տաշի-տուշիով» դուր եկան թատրոնից, բակում մի լավ քեֆ արեցին ու գնացին եկեղեցի: Պսակադրությունից հետո կրկին վերադարձան Սունդուկյան թատրոն, դռան շեմքին ափսեներ կոտրեցին, հարսի եւ փեսայի ուսերին լավաշ գցեցինք, իսկ այդ պարտականություններն իր վրա էր վերցրել դերասանուհի Ջուլիետա Բաբայանը, ով մեզ հետ զրույցում զույգին բախտավորություն մաղթելով նշեց, որ Սունդուկյանում թատրոնում մեծ տոն է. «Իմ կարծիքով սերն ամեն ինչից վեր է: Նրանք հաղթահարելով ամեն դժվարություն այսօր կազմում են իրենց ընտանիքը, որից զրկված են եղել»:

2

Դերասան Արմեն Դալլաքյանը, ով նույնպես ներկա էր հարսանեկան արարողությանը բացելով չակերտներն ասաց, որ հարսանիքից հետո նորապսակների համար նախապատրաստել է անակնկալ`հանգիստ Ծաղկաձորում. «Տա Աստված, որ այն ինչ մեր նորապսակները չեն ունեցել, ունենան: Այն քաղցրությունը, որը չեն ստացել իրենց ծնողներից , իրենք եռապատիկ ու քառապատիկ տան իրենց երեխաներին»,-շնորհավորելով Արթուրին եւ Էսթերին նշեց Արմենը եւ ավելացրեց, որ միշտ նրանց կողքին կլինի եւ կաջակցի, որպեսզի նրանց նորաստեղծ ընտանիքի հիմքերը ավելի ամուր լինեն:

Նշենք, որ մինչ օրս Արթուրը բնակվել է տնակում, իսկ ամուսնությունից հետո կտեղափոխվի հարսնացուի մեկ սենյականոց բնակարան, որն ըստ Վ. Մովսիսյանի այդքան էլ բարվոք վիճակում չէ. «Լավ կլիներ, որ այս զույգին օգնեին, նրանք իրենց կարեւոր քայլը կատարել են, մնում է մարդկանց աջակցությունը: Տան համար մենք առաջին անհրաժեշտության իրերը գնել ենք եւ պատրաստ ենք հետագայում նույնպես օգնել, որպեսզի նրանց երիտասարդությունը գոնե մի քիչ ուրախ անցնի»:

3


4

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում