livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

anush2Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանուհի ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԸ ժամանակավոր դադար է հայտարարել: Այն պայմանավորված է իր առաջնեկի` Սերգեյի լույս աշխարհ գալով: «Զարուհու» հետ զրույցում Անուշը խոսեց իր նորաստեղծ ընտանիքի, դերասան ամուսնու, փոքրիկի մասին:

«ԾՆՈՂՆԵՐՍ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ»

- Ինչպե՞ս եղավ, որ եկաք Հայաստան:

- Վլադիվոստոկ քաղաքի թատերական ինստիտուտում սովորելիս աշխատանք էի փնտրում: Իմացա, որ Երևանում կա ռուսական դրամատիկական թատրոն: Անմիջապես սկսեցի բանակցել թատրոնի ղեկավարության հետ: Ստանալով դրական պատասխան` տեղափոխվեցի Երեւան:

- Ձեր ծնողները դե՞մ չէին Ձեր այդ կտրուկ որոշմանը:

- Նրանք հասկանում էին` դժվար կլինի ինձ համոզել, որ փոխեմ որոշումս: Ստիպված եղան ընդունել այն ու աջակցել ինձ, ինչի համար շնորհակալ եմ շատ:

- Ի դեպ, որքան գիտեմ` ծնողներդ դերասաններ չեն:

- Ճիշտ եք` ծնողներս դերասանական արվեստի հետ որեւէ կապ չունեն: Բայց հայրս գեղանկարիչ-դիզայներ է: Ես մեծացել եմ այնպիսի ստեղծագործական մթնոլորտում, որտեղ ողջունելի էր ինքնադրսեւորվելը:

- Դուք միա՞կն եք, թե քույր կամ եղբայր էլ ունեք:

- Ունեմ ավագ եղբայր:

«ՄԵՐ ՍԻՐԱՎԵՊԸ «ԹԱՏԵՐԱԿԱՆ» ՉԷՐ»

- Մի փոքր էլ ձեր թատերական սիրավեպից պատմեք:

- Թեպետ մեր սիրավեպը թատրոնում է ծնվել, բայց այն ամենեւին էլ «թատերական» չէ: Երբեմն թվում է, որ ոչ թե թատրոնը բերեց ինձ այս քաղաք, այլ ենթագիտակցությունը կամ ճակատագիրը: Կարծես ի վերուստ որոշված էր, որ այստեղ կա մի մարդ, ով պետք է դառնա քո ամուսինը: Երբ կին-տղամարդ հարաբերություններում առաջին տեղում սերն է, ապա պատմելու բան էլ առանձնապես չի լինում: Ամեն ինչ արտացոլվում է աչքերում:

anush1

«ԵՍ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՐՍԻԿ ԵՄ»

- Ճոխ հայկական հարսանիքից էլ չհրաժարվեցիք: Ձեզ օտար հարս համարո՞ւմ եք: Չէ, որ լիովին այլ մթնոլորտում եք մեծացել:

- Իմ ծնողներն ամեն ինչ արել են, որպեսզի մենք չմոռանաք հայ լինելը: Հարսանյաց հանդեսին նախապատրաստվելիս ցանկացանք պահպանել որոշ գեղեցիկ ավանդույթներ, որոնք իմաստ ունեն: Սակայն պետք է խոստովանեմ, որ այդ ավանդույթների մեջ մենք մի փոքր շտկումներ արեցինք դերասան-ամուսնուս`Յուրի Իգիթխանյանի հետ: Ի դեպ, չանտեսեցինք նաեւ ռուսական ավանդույթները: Այսպիսով` ես ավելի շուտ ժամանակակից հարսիկ եմ, եւ դրա մեջ որեւէ վատ բան չեմ տեսնում:

- Ամուսնական ի՞նչ պարտականություններ են Ձեզ վրա դրված: Համեղ կերակուրներ պատրաստո՞ւմ եք:anush3

- Այն ամենը, ինչ մարդ սիրով է անում եւ իր սիրելի մարդկանց համար, անում է հաճույքով: Մի կանոն կա, որին անվերապահորեն հետեւում եմ: Այն, ի դեպ, ինքս եմ հորինել: Յուրաքանչյուր հարցում, այդ թվում` նաեւ կենցաղային, առաջնորդվում եմ այդ կանոնով. «Ինչ անում ես, արա այնպես, որ հաճույք ստանաս»: Այլ կերպ արդեն չի էլ ստացվում: Չեմ կարող ասել, որ գազօջախի մոտ կանգնելը հաճելի է շատ, սակայն երբեմն խոհանոցում ամուսիններով ենք «ստեղծագործում», հատկապես եթե մեր սիրելի ընկերներին ենք սպասում:

- Համատեղ ամուսնական կյանքում սկանդալներ գրանցվե՞լ են:

- Գիտեք, որքան էլ տարօրինակ հնչի, այս տարիների ընթացքում երբեւէ սկանդալներ չեն գրանցվել: Եթե ոմանց երկար տարիներ է պահանջվում ներդաշնակության հասնելու, ապա մեզ այն շատ շուտ տրվեց:

- Ձեր ամուսնու, բնավորության ո՞ր գիծն եք ավելի շատ սիրում, իսկ որը` ոչ:

- Կարգապահությունը, բարությունն ու պատասխանատվության զգացումը: Ահա բնավորության այն գծերը, որոնք գերեցին ինձ: Չեմ սիրում, հավանաբար, երբ նա չափից ավելի է մտածում այն հարցերի մասին, որոնք կարելի անտեսել:

«ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ «ԶԱՄԲՅՈՒՂԸ»»

- Առաջնեկի լույս աշխարհ գալով ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

- Ռեժիմը: Իսկ եթե կատակը դնենք մի կողմ, մեր կյանքում հայտնվեց երջանկության «զամբյուղը»:

- Ըստ Ձեզ` ո՞ւմ է ավելի շատ նման փոքրիկը:

- Առաջին իսկ վայրկյաններից ինձ ասացին, որ նա հայրիկի կրկնօրինակն է: Եվ իսկապես` այդպես էլ կա: Ճիշտ է, բնավորության որոշ գծեր ինձնից էլ է ժառանգել, սակայն ոչ այնքան վառ են արտահայտված:

- Դո՞ւք էլ բոլոր զույգերի պես տղա երեխայի էիք սպասում, թե՞...

- Միշտ էլ գիտեի, որ իմ առաջնեկը տղա է լինելու, ոչ թե այն բանի համար, որ պարտադիր ծրագիր է այդ սեռի ներկայացուցիչ ունենալը: Ուղղակի շատ եմ սիրում տղա երեխաների: Բնականաբար, այդ մասին գիտեր ամուսինս: Երբ իմացանք` բալիկի ենք սպասում, մեզ համար պարզ էր, որ շուտով տանը կհայտնվի եւս մեկ տղամարդ:

- Ինչո՞ւ որոշեցիք նրա անունը Սերգեյ դնել:

- Յուրայի հայրիկի անունն է: Ինչո՞ւ ոչ, նրան շատ է սազում այդ անունը:

- Ո՞վ է գիշերը արթնանում ու փոքրիկի մասին հոգ տանում` դո՞ւք, թե՞ Ձեր ամուսինը:

- Քանի որ փոքրիկը դեռ շատ է կապված մայրիկի հետ, ապա առանց իմ մասնակցության որեւէ բան չի կարող տեղի ունենալ: Եթե չլիներ Յուրայի օգնությունը, քնելու մասին պետք է մոռանայի: Նա հասկացող է շատ, խնայում է մեզ:

- Ի՞նչ երգեր եք նրա համար երգում:

- Ավելի լավ մեթոդ չես էլ կարող հորինել երեխային քնեցնելու համար: Երբ խաղում եմ նրա հետ, չգիտես ինչու, «Բրեմենյան երաժիշտները» մուլտֆիլմի երգն եմ երգում:anush

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՍԿԵՍՈՒՐԻՍ ՀԵՏ ԼԵԶՈՒ ԿԳՏՆԵՄ»

- Եթե սկեսուրի հետ ապրեիք, ի՞նչ եք կարծում` հաշտ կլինեի՞ն ձեր հարաբերությունները:

- Ամեն ինչ դեռ առջեւում է, մենք ապրելու ենք միասին: Կարծում եմ` լեզու կգտնենք:

- Եթե փոքրիկն ապագայում ցանկանա դերասան դառնալ, թույլ կտա՞ք: Գուցե այլ մասնագիտության մասին եք արդեն երազել:

- Մենք չէ, որ պետք է նրա փոխարեն որոշումներ կայացնենք: Մեր տեղն էլ ոչ ոք որոշումներ չի կայացրել: Այնպես էլ մենք կվարվենք եւ երեխային հնարավորություն կտանք կողմնորոշվելու մասնագիտության հարցում: Եթե նման ցանկություն առաջանա, կարծում եմ` երկար խոսակցություններ կվարենք, բացատրական աշխատանքներ, թե ո՞ւր է գնում եւ ի՞նչ է նրան սպասում:

- Աշխատանքային ժամանակավոր դադարը անհանգստացնո՞ւմ է Ձեզ:

- Այժմ ես իմ ժամանակը լիովին տրամադրում եմ միայն ընտանիքիս անդամներին: Կար ժամանակ` ճիշտ հակառակն էր: Կարծում եմ`ինձ կհաջողվի հետագայում ընտանիքը համատեղել մասնագիտության հետ:

Զրույցը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում