livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՀանրաճանաչ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ապրիլի 20-ին հյուրընկալվել է Վլադիմիր Պոզների հաղորդմանը Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում, որտեղ պատմել է իր կյանքի անցած ճանապարհի մասին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Շառլ Ազնավուրը ասել է, որ ապրիլի 24-ին անպայման Երևանում է լինելու` մասնակցելու Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցի միջոցառումներին: «Չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել: Թուրքերին պետք է ասել, որ ժամանակն է ճշմարտությունն ասել»,- նշել է Ազնավուրը:

Ըստ Ազնավուրի՝ թուրքերը հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը այն պատճառով, որ. «Նրանք չեն կարողանում ընդունել դա որպես փաստ, քանի որ նրանց գլխավոր բառը պատիվն է, դա կարելի է հասկանալ: Սակայն մի բան էլ կա. մարդիկ շատ հարստացան, յուրացնելով այն ամենն, ինչ պատկանում էր հայերին»: Ազնավուրը նշել է, որ ինքն անձամբ ատելություն չի զգում թուրքերի հանդեպ, մայրն է այդպես սովորեցրել, որը ցեղասպանության ժամանակ կորցրել է ընտանիքի բոլոր անդամներին. «Մայրս ատելություն չուներ թուրքերի հանդեպ, նա միշտ ասում էր, որ թուրքերի մեջ էլ լավ մարդիկ կան»:

Ազնավուրը բարձր է գնահատել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին. «Հռոմի պապն այն եզակի մարդկանցից է, որոնք ճշմարտությունն են ասում ու սատարում են ճշմարտությանը անկախ ամեն ինչից, ոչ մի բանից չվախենալով»:


 


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում