livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

altԱվելի քան 120 երաժիշտ աշխարհի 43 երկրից հանդես կգան միացյալ նվագախմբով ապրիլի 24-ին Երեւանում Հանրապետության հրապարակում ժամը 20.15-ին:

Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ այդ համերգին հանդես կգան Արգենտինայի, Ավստրիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի,Բոլիվիայի, Սերբիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների նվագախմբերի լավագույն երաժիշտները:

Նվագախումբը կներկայացնի սիմֆոնիկ ստեղծագործություններ, գրված վերջին 100 տարիների ընթացքում, չորս կարեւորագույն թեմաներով՝ հիշողություն,երախտագիտություն, միջազգային պայքար,վերածնունդ:

Որպես մենակատարներ հանդես կգան Սերգեյ Խաչատրյանը (թավջութակ), Նարեկ Հախնազարյան (թավջութակ), Մարիա Գուլեգինա (սոպրանո), Գեւորգ Հակոբյան (բարիտոն), ինչպես նաեւ Ջիվան Գասպարյանը:

Համերգին կմասնակցեն Հայաստանի Ազգային ակադեմիկ նվագախումբը եւ աշխարհահռչակ դիրիժորներ Միխաիլ Յուրովսկին եւ Ջանլուկա Մարչիանոն:

Միջոցառումը կուղեկցվի թեմայի մասին պատմող տեսաշարքով, կցուցադրվեն նաեւ հանրությանը դեռեւս անծանոթ նյութեր:

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում