livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՀամաշխարհային և հայ անվանի աստղերը համախմբվել են դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ նկարահանվելով «Millions of Lives»տեսահոլովակում: Նրանք երգի միջոցով իրենց կոչն են  հղել աշխարհին:

Տեսահոլովակը և երգը ստեղծվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

«Millions of Lives» տեսահոլովակում նկարահանվել են համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը, Ջիվան Գասպարյանը, Մոնսերատ Կաբալիեն,
Սեբու Սիմոնյանը, Ալեն Տեզյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Կոկո Յորքը, Պատրիկ Ֆիորին, Իշտար Ալաբինան, Էռնա Յուզբաշյանը, Մարիամ Մերաբովան, Անդրեյ Դավիդյանը, Տիգրան Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Արամ Mp3-ը, Արթուր Աբրահամը և ուրիշներ:

Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը, բառերը` ամերիկացի բանաստեղծուհի Ռիդա Մեյինը:

Ծրագրի տնօրեն Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ երգը ոչ թե լաց է պարունակում, այլ իր մեջ է ամփոփում առաջ նայելու մղումը:


Տեսահոլովակում բոլոր աստղերը նկարահանվել են բացառապես անվճար:

«Millions of Lives»-ը յուրօրինակ զրույց է պապիկի և ծոռնուհու միջև, ուր մեծ հայրիկը վերհիշում է իրենց գերդաստանի տառապանքների պատմությունը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում