hamerg

Ապրիլի 24-ին Երեւանում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված "Վերածնունդ" համերգ-ակցիան:

100 երաժիշտ աշխարհի 43 երկրից հանդես եկան միացյալ նվագախմբով: Չնայած համերգը նախանշված էր անց կացնել Հանրապետության հրապարակում` եղանակային վատ պայմանների պատճառով այն կայացավ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

Համերգին հանդես եկան Արգենտինայի, Ավստրիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի,Բոլիվիայի, Սերբիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների նվագախմբերի լավագույն երաժիշտները:

Նվագախումբը ներկայացրեց սիմֆոնիկ ստեղծագործություններ` գրված վերջին 100 տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ոգեկոչման հետ կապված չորս կարեւորագույն թեմաներով՝ հիշողություն,երախտագիտություն, միջազգային պայքար,վերածնունդ:

Որպես մենակատարներ հանդես եկան Սերգեյ Խաչատրյանը (թավջութակ), Նարեկ Հախնազարյան (թավջութակ), Մարիա Գուլեգինա (սոպրանո), Գեւորգ Հակոբյան (բարիտոն), ինչպես նաեւ Ջիվան Գասպարյանը:

 

Համերգին մասնակցեց Հայաստանի Ազգային ակադեմիկ նվագախումբը եւ աշխարհահռչակ դիրիժորներ Հովհաննես Չեկիջյանը,Միխայիլ Յուրովսկին եւ Ջանլուկա Մարչիանոն,Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

 Միջոցառումը ուղեկցվում էր թեմայի մասին պատմող տեսաշարով:


 

 

Զարուհի Բաբուխանյան