livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԱրդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի է ունենալու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում` մայիսի 19-ին` 2-րդ համարի ներքո:

Այսօր «Genealogy» խմբի վեց մասնակիցներին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանն ու 5 մայրցամաքները ներկայացնող խմբի անդամներին` ովքեր բնակվում են արտերկրում եւ մինչ այս դիմել  էին ՀՀ նախագահին` իրենց ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, հանձնեց ՀՀ անձնագրեր:
Նախագահը եվրատեսիլյան հայաստանյան այս տարվա պատվիրակներին հաջողություններ է մաղթել, ապա ողջունել` այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը յուրահատուկ  ձեւաչափով եւ նոր ձեւավորված խմբով ներկայացնելու գեղեցիկ գաղափարն ու միասնականությունը. 

alt

«Ինքներդ էլ համոզվեցիք` այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  անցկացված հիշատակի միջոցառումները եւ աշխարհով մեկ դրանց բազմաթիվ արձագանքները հաստատեցին, որ եթե բոլորս միասին ենք, համախմբված նույն գաղափարի շուրջ, միշտ հաջողություն ենք  ունենում: Վստահ եմ` դուք էլ եք հաջողություն ունենալու, որովհետեւ իրոք համախմբվել եք նույն գաղափարի շուրջ, ձեր երգը հրաշալի է, գաղափարը` նույնպես»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում