livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

eurovosionԱրդեն հայտնի է, որ "Եվրատեսիլ" երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի է ունենալու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին: Հայաստանը ներկայացնող

"Genealogy" խումբը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում` մայիսի 19-ին` 2-րդ համարի ներքո:

"ՀԻԱՆԱԼԻ ՇՈՈՒ ԵՆՔ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ "ԵՎՐԱՏԵՍԻԼԻ" ՀԱՄԱՐ"

Ինչպես ասաց լրագրողների հետ հանդիպմանը "Եվրատեսիլի" հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, երկրորդ համարի ներքո հանդես գալը շատ պատասխանատու է. "Սկիզբը վստահված է մեզ, կարծում եմ` հիանալի շոու ենք ապահովելու "Եվրատեսիլի" համար: Աստված տա, անցնենք եզրափակիչ փուլ եւ ելույթ ունենանք նաեւ մայիսի 23-ին, ինչի համար մեզ անհարժեշտ է Սփյուռքի ներկայացուցիչների աջակցությունը եւ իհարկե եվրոպացիների ու խիստ ժյուրիի քվեարկությունը",- ասաց Գոհարն ու հորդորեց բոլորին միասնական լինել ու դրական լիցքեր փոխանցել խմբի յուրաքանչյուր մասնակցին, քանի որ մասնակիցները դրա կարիքը շատ ունեն:

ՆՐԱՆՔ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ "ԵՎՐԱՏԵՍԻԼ"`ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Ինչպես "Եվրատեսիլի" հայաստանյան բոլոր պատվիրակները,  խմբի 6 մասնակիցները նույնպես մեկնում են մրցույթին` հաղթանակի ակնկալիքով: "Genealogy" խմբի անդամներից Աֆրիկա աշխարհամասը ներկայացնող Վահե Թիլբյանը, ով Եթովպիայում հայտնի երգիչ եւ պարող է, բոլոր անդամների անունից հույս հայտնեց, որ կհաղթեն ու հաջորդ տարի "Եվրատեսիլը" կկայանա Հայաստանում: Եսայի Ալթունյանն էլ վստահեցրեց, որ "Եվրատեսիլի" բեմում միայն վեց հոգով չեն լինելու, այլ տասը միլիոնով. "Որովհետեւ մենք ներկայացնելու ենք բոլոր հայերին",- ասաց Եսային:

"ՄԻԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՄԱՍՆԻԿ"

Խմբի անդամները Ցեղասպանությունը վերապրածների ժառագներ են: Յուրաքանչյուրը ներկայացնելով իրենց արմատները` պատմեցին, թե ինչպես են իրենց պապերը ճակատագրի բերումով

altհայտնվել տվյալ աշխարհամասերում: Իսկ խմբին միավորող ԻՆԳԱ ԱՐՇԱԿՅԱՆՆ էլ, պատմելով իր արմատների մասին` կարեւորեց. "Յուրաքանչյուրս հանդիսանում ենք այս մեծ, հինավուրց, տոհմական ծառի մասնիկը` ապրում ենք տարբեր երկրներում, ունենք մեր կյանքը, բայց մեզ միացնում է պատմությունը, հայրենիքը, մշակույթը: Այո, եղել են դժվարին պահեր, որի պատճառով հեռացել ենք մեր երկրից, բայց հիմա հպարտ ենք` ունենք ուժեղ սփյուռք: Կարող ենք հպարտանալ, որ միասին ներկայացնելու ենք հայ մշակույթի մի փոքրիկ մասնիկ",- շեշտեց Ինգան եւ կարեւորեց մեկ հանգամանք եւս. "Ինձ համար առաջին հերթին հաղթանակն է տվյալ մրցույթում, իհարկե տա Աստված, եթե` ոչ, ապա տպավորիչ ելույթը` երգի գաղափարի միջոցով":

"ԵՎՐԱՏԵՍԻԼԻ" ԲԵՄՈՒՄ ԿԶԳԱՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՆՉԸ

Թե մայիսի 19-ին խումբն ինչպես կներկայանա "Եվրատեսիլի" բեմում, Գ. Գասպարյանը մանրամասներ չբացահայտեց, ինչն արդարացրեց այսպես. "Ամեն տարի  մինչեւ վերջ չենք բացում գաղտնիքը, որպեսզի ուշագրավ լինի հանդիսատեսի համար: Բայց կարող եմ ասել, որ եթե բեմում ունենք վեց հինալի երգիչ եւ կոնկրետ ասելիք, հավատացած եղեք` այլ բաներ պետք չեն: Մենք ունենալու ենք ավելի թվային եւ մինիմալիստական, բայց հայկական էլեմենտներով, հայկական շնչով եւ շատ գեղեցիկ, ոճային բեմադրություն",- խոստացավ Գ. Գասպարյանն ու շեշտեց, որ  երգիչները կենտրոնանալու են իրենց երգեցողության վրա, քանի որ "Face the Shadow"-ն բարդ երգ է, եւ փորձել են հնարավորինս նվազեցնել բարդ շարժումները, որպեսզի մասնակիցները կենտրոնանան ասելիքի վրա. "Անպայման, "Եվրատեսիլի" բեմում դուք կզգաք Հայաստանի շունչը, թե ինչպես` կտեսնեք մայիսի 19-ին",- ասաց Գոհարն ու տեղեկացրեց, որ այս անգամ մեկնելու են մեծ թիմով, իսկ այնտեղ արդեն սպասում են բազմաթիվ երկրպագուներ:

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՀ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏՎԵՑ "GENEALOGY" ԽՄԲԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Ի դեպ, օրվա ավարտին "Genealogy" խմբի վեց մասնակիցներին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանն ու 5 մայրցամաքները ներկայացնող խմբի անդամներին` ովքեր բնակվում են արտերկրում եւ մինչ այս դիմել էին ՀՀ նախագահին` իրենց ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, հանձնեց ՀՀ անձնագրեր: Նախագահը եվրատեսիլյան հայաստանյան այս տարվա պատվիրակներին հաջողություններ է մաղթել, ապա ողջունել` այս տարի "Եվրատեսիլ" երգի միջազգային մրցույթին Հայաստանը յուրահատուկ ձեւաչափով եւ նոր ձեւավորված խմբով ներկայացնելու գեղեցիկ գաղափարն ու միասնականությունը. "Ինքներդ էլ համոզվեցիք` այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառումները եւ աշխարհով մեկ դրանց բազմաթիվ արձագանքները հաստատեցին, որ եթե բոլորս միասին ենք, համախմբված նույն գաղափարի շուրջ, միշտ հաջողություն ենք ունենում: Վստահ եմ` դուք էլ եք հաջողություն ունենալու, որովհետեւ իրոք համախմբվել եք նույն գաղափարի շուրջ, ձեր երգը հրաշալի է, գաղափարը` նույնպես",- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում