livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

movieԿայացավ այդքան սպասված «1915» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որի ռեժիսորները եւ սցենարիստները Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանն են, իսկ պրոդյուսերը` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Առաջին հայացքից ֆիլմը բավական պրոֆեսիոնալ կարելի էր համարել, եթե բովանդակային առումով այդքան չզայրացներ հանդիսատեսին: Ավելին` ֆիլմից հետո գրեթե ոչ ոք ցանկություն չուներ կարծիք արտահայտելու` մի կողմից չցանկանալով քննադատել, մյուս կողմից` մնալով չհասկացված:

Նախ անդրադառնանք սցենարին, որն ըստ էության, նույնն էր, ինչ որ ապրիլի 24-ին հայտարարեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այսինքն` 1915 թվին եղել է կոտորած, այդ մասին աշխարհը գիտի, բայց պետք է թերթել այդ էջն ու ձեռք ձեռքի տված առաջ գնալ: Այս միտքը անգամ ֆիլմում առկա ժողովրդի զայրույթն էր առաջացրել, որոնք գլխավոր հերոսից, որը թատրոնի բեմադրիչ էր, պահանջում էին փոխել իր ներկայացման սցենարը` թույլ չտալով ներկայացնել բեմադրություն, որտեղ 1915 թվականին մի հայուհի թողնում է իր որդուն ու փախչում թուրք սպայի հետ:

Այնուամենայնիվ, մի շարք հարցերի պատասխան փորձեցինք ստանալ Ր. Հովհաննիսյանի որդուց` ԿԱՐԻՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով, անկեղծ ասած, «քթից թռած» հայրն էր` հարցերը շրջանցելու ու հակասական պատասխաններ տալու մեծ վարպետ:

- Կարին, չե՞ք կարծում, որ հայ հանդիսատեսի կողմից նույնքան կքննադատվեք Դուք այս ֆիլմի համար, որքան Ձեր ֆիլմի հերոսը քննադատվեց ու չընդունվեց:alt

- Այս ֆիլմը չենք նկարահանել, որ մարդիկ սիրահարվեն կամ սիրեն այն: Նկարահանել ենք, որ ֆիլմը հարցեր բարձրացնի, ուզում ենք, որ դահլիճից դուրս գալուց ժողովուրդը այդ զգացումն իր հետ տանի, որ սրանք արթուն հարցեր են: Այս հարցերը գոյություն ունեն, եւ պետք է դրանցով զբաղվենք: 100 տարի առաջ է տեղի ունեցել Ցեղասպանությունը, բայց այնքան բան չգիտենք այդ դեպքերի մասին: Եվ պետք է արդեն սկսենք ոչ թե ֆիզիկական, այլեւ հոգեբանական աշխարհում քննադատել, հասկանալ եւ այդ հարցերը բարձրացնել:

- Չե՞ք կարծում, որ Ձեր ֆիլմը Հայոց ցեղասպանության հարցի ամերիկյան մոտեցումն էր, այսինքն` պատմությունը թերթել, ու հայն ու թուրքը ձեռք ձեռքի բռնած առաջ գնան:

- Բայց վերջում շարժվե՞ց առաջ ֆիլմի հերոսը:

- Ես Ձեզ եմ հարցնում:

- Չեմ կարծում:

- Այնուամենայնիվ, հայի ու թուրքի ձեռք ձեռքի բռնելը, ըստ Ձեզ, երբեւէ կարո՞ղ է լինել:

- Այսինքն` ապագայո՞ւմ, թե՞ անցյալում:

- Բնականաբար ապագայում, այսինքն` ուղղակի ճանաչել Ցեղասպանությունը, շարժվել առաջ` ձեռք ձեռքի բռնած:

- Դա երեւի ճիշտ լուծումն է, երեւի հեշտ լուծումն է, բայց փաստն այն է, որ մենք ինչքան փորձում ենք առաջ շարժվել, նույնիսկ 100 տարի անց, անցյալը մեզ հետեւում է: Ինչքան էլ փորձենք խուսափել, անցյալի ուրվականները մեզ հետապնդում են, դրա համար չեմ կարծում, որ միանշանակ ավարտ ուներ այս ֆիլմը: Այո, գլխավոր հերոսը մի բան էր ասում, բայց պետք է հաշվի առնենք, որ այլ բան էր անում: Հոլիվուդյան ավարտը ուրախ ավարտ կլիներ, չեմ կարծում, որ այս ֆիլմը ուրախ ավարտ ուներ:

alt- Բայց չէ՞ որ հերոսուհին գնաց դեպի իր արմատները:

- Իսկ հետո ի՞նչ եղավ:

- Ընդամենը ֆիլմն այդպես էլ ավարտվեց:

Այլեւս որեւէ արդարացում չգտնելով` Կ. Հովհաննիսյանը առաջարկեց երկրորդ անգամ դիտել ֆիլմը: Միգուցե, սա էլ հենց ամերիկյան մոտեցման երկրորդ տարբերակն է` հաջորդ կինոսեանսին հանդիսատես հավաքելու: Բայց չենք կարող չփաստել, որ թեպետ հին, բայց ճշմարիտ ժողովրդական խոսքն այսօր էլ նույնքան ակտուալ է` յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով: Ի վերջո, Կարին Հովհաննիսյանը, ով Ազատության հրապարակի սիրված դեմքերից էր` հոր հանրահավաքների ժամանակ, եւ Ր. Հովհաննիսյանը, ում այդպես էլ չհաջողվեց վայելել ու պահել իր ունեցած ընտրազանգվածը, չպետք է ֆիլմի նկարահանմամբ զբաղվեն, առավել եւս` շոշափելով նման նուրբ թեմաներ: Ինչեւէ, Հովհաննիսյաններին չհաջողվեց քաղաքական սցենարներ գրել, էլ ուր մնաց ֆիլմաարտադրության մեջ փայլատակեին: Մեզ մնում է հուսալ, որ ֆիլմի արտասահմանյան հաջողությունից ոգեւորված` Կ. Հովհաննիսյանը մի երկրորդ ֆիլմ չի նկարահանի, որտեղ` հայուհին հիմա էլ, ասենք, կհայտնվի ադրբեջանցու ծոցում այս անգամ էլ կասկածի տակ դնելով Սումգայիթի, Բաքվի, Խոջալուի ջարդերը: Մի խոսքով` չգիտենք, այս ֆիլմը թուրքը տեսավ, ուրախացավ, թե` ոչ, բայց որ ԱՄՆ նախագահի գրասենյակի ականջը Հովհաննիսյաններին հաջողվեց շոյել, դա հաստատ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում