livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

hars1Յուրաքանչյուր աղջկա կյանքում իր հարսանեկան արարողությունն ամենակարեւոր իրադարձություններից մեկն է: Այդ օրն է, որ աղջիկները ջանք ու եռանդ չեն խնայում ամենագեղեցիկն ու ամենահմայիչը լինելու համար: Հենց այդ օրն է դառնում աղջիկների ամենագեղեցիկ ու անմոռաց հիշողություններից մեկն իր ողջ կյանքում: Այդ հիշողություններն էլ դառ-նում են ուղեկից ողջ կյանքում:

Շարունակելով բացահայտել նոր ու հետաքրքիր մանրամասներ հայ ճանաչված մարդկանց հարսանեկան արարողություններից, ներկայացնում ենք երգչուհի Անուշիկ Ալավերդյանի հեքիաթը, որի մասին երգչուհին սիրով կիսվեց մեզ հետ:

ՙԿոնկրետ ամուսնության առաջարկություն չի եղել: Պարզապես որոշեցինք ամուսնանալ եւ նշանակեցինք hars6հարսանիքի օրը՚,-պատմեց Անուշիկը մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում: Երկուսի միջեւ գոյություն ունեցող ներքին մղումն է ստիպում կայացնել որոշումներ, որոնք անկախ ամեն ինչից, պետք է իրագործվեն` առանց խոսքով արտահայտելու: Զույգի հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ 2014թ. հուլիսի 25-ին: Պսակադրությունը կա-տարվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, որից հետո` երեւանյան ռեստորանա-յին համալիրներից մեկում, շարունակվել է խնջույքը: ՙԱմբողջ հարսանիքի կազմակերպչական աշխատանքներով զբաղվել ենք ես եւ Կարենը: Քույրս` Արեւիկը, մինչ հարսանիքը եկել էր Փարիզից: Նա մեզ օգնում էր ամեն հարցում: Մեր կողքին էին նաեւ իմ եւ ամուսնուս ըն-տանիքի անդամները: 

Նրանցից յուրաքանչյուրն իր օգնությունը ցուցաբերեց կազմակերպ-չական հարցերում՚,- նշեց Անուշիկը:

Ինչպես հիմնական դեպքերում է լինում, Անուշիկի եւ Կարենի հարսանիքի հյուրերի ցանկում էլ ընդգրկված են եղել նրանց բարեկամները, ընկերներն ու գործընկերները: ՙԻմ հարսնաքույրը եղել է քույրս` Մարիաննան: Նա բնակվում է Հոլանդիայում եւ հարսանեկան արարո-ղությանը հատուկ մասնակցելու համար իր ընտանիքով ժամանել էր Հայաստան: Փեսեղբայրը Կարենի մանկության ընկերն էր` Արամը: Այ, իսկ քավորն ու քավորկինը իմ փեսան ու քույրս էին` Հայկն ու Արեւիկը՚: Անուշիկը, սակայն, իրենց հարսանեկան արարողությունն ավանդական համարել չի կարող, քանի որ կային շատ ավանդույթներ, որոնք չեն պահ-պանվել նրանց հարսանեկան արարողության ժամանակ. ՙՉեմ կարող մեր հարսանիքը համարել շատ ավանդական, քանի որ շատ բաներ, որ լինում են գրեթե բոլոր հարսանիքների ժամանակ, մեր դեպքում չեղան: Խնջույքի ժամանակ նույնիսկ ավանդական հարսի պարը չեղավ: Փոխարենը եղավ շատ գեղեցիկ հարսի երգ, ինչը, կարծում եմ, ակնկալվում էր իմ կողմից՚:


hars3

Շեղումը հայկական ավանդույթներից դեռ չի նշանակում, որ դրանք պակաս կարեւոր են եղել զույգի համար: Ե՛վ Անուշիկի, եւ՛ իր ամուսնու համար եղել են մի շարք ավանդույթներ, որոնց պահպանման կարեւորության մասին երգչուհին ինքը խոսեց. ՙՄեզ համար կարեւոր էր այն ավանդույթը, որ փեսան պետք է հարսին հորական տնից ուղեկցի դեպի եկեղեցի ու հենց այդպես էլ եղավ: Ես իմ սենյակում սպասում էի Կարենին` մինչեւ իր գալը: Կարծում եմ, մենք պահպանել ենք նաեւ մատանիներին վերաբերող ավանդույթը` դրանք դասական տեսք ունեին` առանց մոդայիկ քարերի եւ այլնի՚:

Խոսելով Անուշիկի հարսանեկան արարողության մասին` չի կարելի մոռանալ այդ գեղեցիկ միջոցառման հրավիրատոմսերի մասին: Դրանք աչքի էին ընկնում իրենց օրիգինալությամբ եւ հետաքրքիր լուծումներով. ՙՀրավիրատոմսի շապիկին իմ շունիկի` Շելբիի նկարն էր, իսկ վզին կախված էր հարսանիքի ամսաթիվը՚:

Ամբողջ հարսանեկան արարողությունը հյուրերի համար իսկական անակնկալ է եղել, քանի որ դրանք այնքան շատ են եղել, որ հյուրերը չեն դադարել զարմանալ: Իսկ հուզիչ պահերի մասին խոսելիս` երգչուհին հիշեց իր մուտքը հարսանյաց սրահ. ՙՀարսանիքի ամենահուզիչ պահը, ոչ միայն իմ ու Կարենի, այլ նաեւ հյուրերի համար, իմ մուտքն էր սրահ: Ես սրահ մտա երգելով: Երբ ավարտեցի երգս, եւ վառվեցին սրահի լույսերը, բոլորի աչքերում արցունք տեսա: Իսկապես, շատ հուզիչ էր: Երգը կոչվում էր ՙՇնորհակալ եմ՚: Եվ սա, կարծում եմ, եւս մեկ առիթ է` շնորհակալություն հայտնել երգի հեղինակներին` երաժշտության հեղինակ Էրիկին, խոսքերի հեղինակ Գրիգոր Կյոկչյանին եւ Հայկոյին` գործիքավորման համար: Իսկ վերջում պետք է վստահաբար ասեմ, որ մենք ունեցանք մեր պատկերացրած ու երազած հարսանիքը: Ողջ ընթացքում ուրախացել ենք մեր ընկերների հետ, եւ ամեն ինչ հիանալի ընթացք է ունեցել: Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված՚:hars5ahars4

a1Այսպիսով, հայ աղջիկներից եւս մեկն ունեցավ իր հեքիաթը: Մենք թեզ ներկայացրինք եւս մեկ զույգի գեղեցիկ եւ գունավոր հարսանեկան արարողություն: Անուշիկին եւ Կարենին մաղթում ենք անսահման սեր եւ երջանկություն, իսկ ձեզ` հարգելի ընթերցողներ, հորդորում մնալ մեր կողքին:

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում