livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

silva2ՙԶԱՐՈՒՀՈՒ՚ ՙԱստղաբույլ՚ խորագրում այս անգամ հանգրվանել է երգչուհի ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Անկեղծ զրույց, սիրո ու ընտանիքի դիտարկումներ, դրական տրամադ-րություն ու բազում խոհեր, մտքեր, մտորումներ...

- Սիլվա Հակոբյան երգչուհու երբեւէ ՙամենաբարձր՚ հնչած երգը...

- Միանշանակ ՙԳիշեր է՚` իմ առաջին երգը, որը նաեւ շատ օտարերկրացիներ են կատարել: Իրենց տեսակի մեջ նաեւ ՙԿարմիր-կանաչ՚, ՙՍիլոյի պարը՚, ՙԴե գնա՚, ՙՈւշացել եմ՚, ՙԽաչիկ-Վաչիկ՚ն են սիրված:

- Աստղային կյանքի, հայտնիության ընդգծված առավելություններն ու թերությունները:

- Իսկապես, եւ՛ հաճելի է, ե՛ւ պարտավորեցնող. կան շատ հաճույքներ, որոնցից չես կարող օգտվել, կան վայրեր, որտեղ չես կարող գտնվել միայն նրա համար, որ քեզ ճանաչում են, ինչը նորմալ է: Ուղիդ ընտրելիս` պետք է իմանաս, որ օրերից մի օր ճանաչողական կյանքով ես ապրելու, հետեւաբար պետք է գիտակցես, որ շատ ու շատ բաներից պետք է զրկվես: Անխո՛ս, առավելություններն էլ են ակնհայտ. շատ հարցերում, տարբեր ոլորտներում զիջումներ են անում, բազմաթիվ հաճոյախոսությունների արժանացնում:

- Ի՞նչ ուժ ունեն Ձեզ համար հաճոյախոսությունները:

- Շատ մեծ, դրանից կարող է իմ տրամադրությունը բարձրանալ, ինձ շոյված զգամ, կարծում եմ` յուրաքանչյուր կնոջ է դա հաճելի, եւ տղամարդիկ, նկատի ունենալով դա, թող իրենց սիրելիներին, մայրերին, կանանց փոքրիկ հաճոյախոսություններով պարբերաբար ուրախացնեն:

- Ձեր նպատակներն ու սպասելիքները հայկական շոուբիզնեսից:

- Նպատակներս դեռ առջեւում են, ի դեպ, սա նաեւ իմ կարգախոսն է, ես այն երգչուհիներից եմ, որ ունեցածով չեմ բավարարվում, սիրում եմ փոփոխություններ անել թե՛ ոճային տեսքով, թե՛ տարբեր լեզուների երգացանկով հանդես գալով: Նպատակներս շատ լուրջ են, պլանները` մեծ, բայց մինչ օրս ունեցածից էլ դժգոհ չեմ: Իսկ ահա սպասելիքները. շատ եմ ուզում, որ մեր շոուբիզնեսում կրկին իշխեն այն ժամանակ-վա կանոնները, երբ այնքա¯ն դժվար էր ասպարեզում հայտնվելը, ինչ երգելու, ինչպես երգելու հարցերի պատասխանները գտնելը: Այդպիսով` դաշտում միգուցե լի-նեին հատուկենտ երգեր, ասելիք ունեցող երգեր: Այնուամենայնիվ, ես սպասում եմ լավին. ժամանակի ընթացքում կմնան այն արտիստները, որոնք պետք է մնային, եւ կհնչեն այն երգերը, որոնք պետք է հնչեին:

- Ինչպիսի՞ն է այսօր շոուբիզնեսյան աստղաբույլը:

- Այն ժամանակ, երբ ես մուտք գործեցի շոուբիզնես, պատկերն այլ էր. կար երազանք` ճանաչվելու, տեսահոլավակդ եթերում տեսնելու, երազանք` մարդկանց սերը վաստակելու, իսկ այսօր շատ բան է փոխվել, ու երեւի թե մեղավորն ինտերնետն է: Այսօր 1 օրում կարող ես ճանաչված դառնալ` անկախ մասնագիտությունից ու տաղանդի չափից: Սա ժամանակի հարց է, կգա մի օր, երբ կմնա այն, ինչը հանդիսատեսը, իսկապես, սիրում է: Եվ մի բան էլ. կուզեմ` նորեկները, ոչ թե ասեն` այսինչ կամ այնինչ երգչի նման երգ եմ ուզում, այլ փորձեն նորը, իրենցը անել եւ դրանով նորություն ներկայացնել եւ ուրիշից առաջ անցնել: Միայն մրցակցության պարագայում կծնվեն նոր, ինքնատիպ աշխատանքներ:

silva1

- Սիրո տարբեր դրսեւորումների, սիրային հարբերությունների շատ տեսակների եք Ձեր կատարումներով անդրադարձել, ի վերջո, ի՞նչ է այդ սերը:

- Նախկինում,երբ ինձ այդ հարցը տալիս էին, պատասխանում էի ըստ երգածիս. չէի ապրել, բայց հիմա... Հիմա սիրում եմ եւ սիրված եմ: Գիտեք... Գիտեք 3 տառ է, բայց.... Այնքա¯ն մեծ իմաստ է պարունակում, եւ՛ տխրություն, եւ՛ տառապանք, եւ՛ թախիծ, միեւնույն ժամանակ եւ՛ կարոտ, աչքերի փայլ, ոգեւորություն, կյանքի իմաստավորում, լիքը նման բաներ... Երջանկություն ասվածը հենց սերն է: Երբ սիրահավում ես, ամեն ինչ շուրջդ փոխվում է, մարդանց հանդեպ վերաբեմունքդ է անգամ փոխվում, ամեն ինչին բարությամբ ես վերաբերվում: Առանց սիրո ապրելն անհետաքրքիր կլիներ: Թող շատ լինի սերը, այնքան շատ, որ ամենքին բարի դարձնի. ամեն չարախոսություն սիրո պակասի արդյունք է:

 - Ի՞նչ հնարքների է տիրապետում այդ Մեկը` Սիլվայի փայլող աչքերը տեսնելու համար:

- Նա, ով հիմա իմ կողքին է, այդ հնարքներին իրապես տիրապետում է: Նրան հաջողվում է ինձ այդ փայլը պարգեւել թե՛ իր հաճոյախոսություններով, թե՛ իր նվերներով, թե՛ ուղղակի իր ներկայությամբ, կամ մեկ զանգով, նամակով:

- Գեղեցիկ սեռ եւ՞...

- Գեղեցիկ սեռ եւ մի էակ, առանց ում տղամարդիկ ապրել չեն կարող: Նրանք էլ, իհարկե, անփոխարինելի են մեզ համար, բայց այն, որ կինն է մեկ այլ մարդու լույս աշխարհ բերելու շնորհի կրողը, որից առավել վեհ, Աստված ոչինչ ու ոչ ոքի չի պարգեւել:

- Հոգու՞, թե՞ մարմնի գեղեցկություն:

- Կան տղամարդիկ, ովքեր արտաքինն են կարեւորում, կա եւ հակառակ տեսակը: Ինձ համար առաջնայինը հոգու գեղեցկությունն է, որովհետեւ հոգին կարող է գեղեցկացնել նաեւ մարմինը... Լավ է իհարկե, որ երկուսը մեկում լինի, բայց, ափսոս, հազվա-դեպ է այդպես պատահում:

- Ի՞նչ է պետք ստացված կյանք ունենալու համար:

- Կարեւորն ամեն վայրկյանը վայելելն է, ամեն ինչին ժպիտով նայելը, հարազատներիդ ներկայությունը կողքիդ գնահատելը, անցյալի հիշողությունները երբեք դեն չնետելը, քանզի առանց անցյալի, լավ ապագա չի կառուցվի: Ես ունեցել եմ շատ պայծառ մանկություն, ես ունեցել եմ դժվարին կյանք, մինչեւ որ կերտել եմ ներկաս, երբ հիշում եմ այդ օրերը, որքա¯ն էլ դժվարին, միեւնույնն է` ժպիտ է գալիս դեմքիս ու անգամ արցունքախառն հուշեր... Թե ինչպե¯ս եմ ուրախացել փոքրիկ ձեռքբերումներից, ուրախացել ենք ընտանիքով հանդերձ: Կարեւոր է այդ հավատը, որը մինչ օրս մեր ընտանիքում կա, մենք հավատում ենք մեր գործին... Ստացված կյանքի համար փողն էլ իհարկե կարեւոր է, բայց ամեն ինչ չէ դրա մեջ, ավելի կարեւոր, մնայուն արժեքներ կան:

- Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին:

- Կինը տղամարդու գլխավոր թուլությունն է, գինու մեջ էլ կնոջից եկած կսկիծն կոծկվում:

- Ընտանիք` ինչպիսի՞ ածականբնորոշումներ:

- Սրբություն, կյանքի նպատակ, կյանքի իմաստ: Երբեւէ, եթե կանգնեմ ընտանի՞ք, թե՞ կարիերա ընտրության առջեւ, միանշանակ ընտանիքը կընտրեմ. էլ ինչու՞ ենք լույս աշխարհ եկել, իհարկե` ընտանիք, երեխաներ, սիրելի ամուսին, օրինակելի ընտանիք:

silva

- Հայուհու կողքին միայն հա՞յ տղամարդու եք տեսնում:

- Ցանկալի է, որ երկկողմանի հայ օջախները շատ լինեն, ազգը բարգավաճի, բայց եթե օտարազգիների ընտրություն լինում է, դեմ չեմ, միգուցե, այդ միջոցով եւս հայի արյունը, մշակույթը, կենցաղը օտարին ցույց տրվի: Տեսել եմ նման ընտանիքների դեպքեր, որ կինն է օտարերկրացի եղել, դեպքեր, որ ամուսնին է օտարերկրացի եղել, ու 2 պարագայում էլ, այդ ընտանիքում հայկական բարքեր են իշխել, ուրախալի է: Հայը միշտ է հայ մնում ու երեխաներին էլ ՙհայավարի՚ դաստիարակում:

- Հոգեբաններն ասում են, որ երկրորդ կեսի ընտրություն կատարելիս` ենթագիտակցորեն փնտրում ենք մեր հայրերի կերպարին մոտ մեկին: Դիտարկումն ինչպե՞ս է արտահայտվել Ձեր պարագայում, որ այդչափ կապված եք հայրիկի հետ:

- Մասամբ, որովհետեւ սուտ կլիներ երկու տարբեր մարդիկ եւ բնավորությունների ընդգծված նմանություն: Ընդհանուր գծեր շատ եմ բացահայտել ու դրա համար ուրախ եմ, իսկ հորս հետ կապվածությանս մասին խոսելն ավելորդ է, ամենուր նրա հետ եմ եւ երջանիկ եմ, որ նման ընտանիք, ծնողներ ունեմ:

- Օրերից մի օր ամեն տեղ, ամենուր հայր-դուստր միասնության բաժանման վտանգ, հորից ՙփոխակերպում՚ դեպի Նա, տեսնու՞մ եք:

- Պապան տվյալ պարագայում իմ պրոդյուսերն է, եւ անգամ ամուսնությունից հետո նման խնդիր, կարծում եմ, չի առաջանա, եւ իմ ապագա կողակիցն էլ այդ ամենը պարզ գիտակցում է. երբեւէ չի փորձի խոչընդոտել կամ ստանձնել հորս դերը, ամեն ինչ նույնը կմնա: Միակ բանը, որ կփոխվի, ինչպես բոլոր ամուսնացող աղջիկների պարագայում, հայրական տնից գնալն է: Մենք ամբողջ ընտանիքով ենք այս ամենի մեջ, եղբայրս էլ ունի իր ընտանիքը, քույրս էլ իրենը, եւ մենք դեռ միասին ենք ու միշտ էլ միասին ենք ամեն ինչ անելու:

- Կին-տղամարդ հարաբերություններում հավասարության նշան տեսնու՞մ եք:

- Իմ ընտանիքում տեսել եմ հայրիշխանություն եւ, ըստ իս, դա ճիշտ է, եւ որքան էլ հավասարություն լինի, զիջողականության կարիք է լինում, ինչին հաճախ պետք է գնա կինը, իսկ ընտանիքի պարագլուխ լինի ամուսինը: Տան հոր ուսերին են մեծ պարտականություները:

- Նշումների, անելիքների շարքում հաջորդ մեծ քայլը, որ սպասում է իր գործնական ընթացքին:

- Կան շատ երգեր, որ սպասում են իրենց տեսահոլովակին, ընթացքի մեջ են 2 զուգերգեր` մեկը ռուսերեն, մյուսը` իսպաներեն, եւ կատարելու եմ այդ ազգի ներկայացուցիչների հետ, բայց դեռեւս անուններ չեմ տա:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում