altՀունիսի 6-ին Երեւանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ «ջութակ» մասնագիտությամբ: Մրցույթի առաջին փուլում կմրցեն 29 երիտասարդ ջութակահար 17 երկրից: Երաժիշտները կներկայացնեն

Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Ավստրիան, Կորեան, Ճապոնիան, Սերբիան, Էստոնիան, Վենեսուելան, Ղազախստանը, Լիբանանը, Իրանը, Ֆրանիան, Մեծ Բրիտանիան, Բելոռուսը եւ Չինաստանը:

Հայտերի մեծ քանակի եւ երաժիշտների բարձր կատարողական արվեստի պատճառով առաջին փուլ անցած մասնակիցների թիվը նախատեսված 24-ից դարձել է 29:

Արամ խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպվում է Հայաստանի մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյանի անվան մրցույթ» մշակութային հիմնադրամի եւ Կոմիտասի անվան Երեւանի պետական

կոնսերվատորիայի համատեղ ջանքերով: Մրցույթը անց է կացվում Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: