altԱզգությամբ հայ հայտնի օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը ՛՛Գրեմմի՛՛-ի մրցույթի եւ այլ տասնյակ երաժշտական մրցույթների մրցանակակիր է: Մանկության տարիներին նա չէր պատկերացնում, որ մի օր աշխարհահռչակ համբավ կվայելի:

Իզաբելը ծնվել է Լիբանանում 1974 թվականին, ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել Կանադա:

Մանկության տարիներին երգել է մանկական երգչախմբերում: Իզաբելը սկսել է լուրջ զբաղվել երգեցողությամբ իր՝ Տորոնտոյում բիոինժեներիայի ֆակուլտետում ուսման տարիներին: 1997 թվականին նա հաղթել է Մետրոպոլիտեն օպերայի ազգային խորհրդի լսումներում, 2000 թվականին՝ Պլասիդո Դոմինգո Operalia մրցույթում:

2000 թվականին երգչուհին ՛՛Գրեմմ՛՛-ի մրցույթում առաջադրվել է ՛՛Լավագույն վոկալային կատարում՛՛ մրցանակի թեկնածու՝ ՛՛Մատանիների տիրակալը՛՛ եւ ՛՛Ջունո՛՛ ֆիլմերում կատարումների համար:

Իզաբելը մեծացել է հայկական երաժշտության հնչյունների ներքո: Փոքր հասակից երգել է հայկական ազգային եւ Կոմիտասի երգերը: ՛՛Իմ մայրը հայկական երգեր էր երգում մեզ համար: Նա է սերել մեր մեջ ազգային ինքնությունը պահպանելու ցանկությունը, սերը հայ մշակույթի, լեզվի եւ աղոթքների հանդեպ՛՛,-նշում է Իզաբելը:

Իզաբել Բայրաքդարյանի նախնիները Ցեղասպանության զոհեր են: Ընտանիքի շատ ներկայացուցիչներ սպանվել են, իսկ ում հաջողվել է փրկլել՝ գաղթել են Լիբանան: ՛՛Պատմությունները ցեղասպանության եւ զոհերի մասին ինձ դարձրեցին ավելի վճռական իմ եւ իմ ընտանիքի հաջողակ ապագայի կառուցման համար: ՛՛

Օպերային երգչուհին վավերագրական կինոնկար է նկարահանել իր՝ Հայաստան կատարած առաջին այցի մասին, որը կոչվում է՝ ՛՛A long journey home՛՛ (երկար ճանապարհորդությունը տուն):

՛՛Ես ցանկանում եմ, որ իմ երեխաները նույն ապրումները ունենան, տեղեկացված լինեն մեր պատմության մութ կողմի մասին եւ հպարտ լինեն՝ իմանալով՝ ում հետնորդներն են՛՛,- նշում է Իզաբելը: