livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altՀովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը Լոնդոնի Christie's աճուրդի «ռուսական» սակարկությունների գլխավոր լոտն է լինելու: Սակարկությունները տեղի կունենան հունիսի 1-ին:Կտավի նախնական գինը 2-2,5 մլն ֆունտ ստերլինգ է:

«Առաջին անգամ թանգարանային մակարդակի այս գործը, թվագրված 1873 թ., վաճառվել է Christie's աճուրդում 2007-ին` գնային ռեկորդ սահմանելով նկարչի գործի համար` 2,7 մլն ֆունտ ստերլինգ, որը պահպանվեց 5 տարի»,-տեղեկացրել է աճուրդի տան ներկայացուցիչը:

Մյուս երկու կարևոր լոտերն են Նիկոլայ Ռերիխի կտավները, որից յուրաքանչյուրը գնահատվում է 500-700 հազար ֆունտ ստերլինգ: Նիկո Փիրոսմանիի «Արսենալի սարը գիշերը» նկարը գնահատվում է 800 հազար` 1,2 մլն ֆունտ ստերլինգ: Ժամանակին, Փիրոսմանիին ոչ այնքան հատուկ այս գեղանկարը եղել է Լուի Արագոնի սեփականությունը:

Christie's-ը հավաքածուների սիրահարների ուշադրությանը կներկայացնի նաեւ դեկորատիվ կիրառական արվեստի 165 նմուշ: Այստեղ գլխավոր լոտը կլինի էմալապատ ժամացույցը` զարդարված մարգարիտներով և երկու գույնի ոսկով: Ժամացույցը գնահատվում է 90-120 հազար ֆունտ:
Աճուրդի տունն ավանդաբար կներկայացնի նաև ռուսական և խորհրդային շրջանի ճենապակու հավաքածու, որտեղ առանձնանում է Իվան Պապանինի 1937-38 թթ. բևեռային արշավին նվիրված կոմպոզիցիան, որը գնահատվում է 40-60 հազար ֆունտ ստերլինգ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում