livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altՄարտի 6-ին Հայաստանում նախատեսված էր ՌԴ ժողովրդական արտիստուհի ԻՐԻՆԱ ԱԼԵԳՐՈՎԱՅԻ "Նորից" մենահամերգը, որով ինչպես երգչուհին էր հայտարարել, հրաժեշտ կտա բեմին: Սակայն, հայաստանյան հանդիսատեսը հիասթափվեց, երբ երգչուհու հիվանդության պատճառով, համենայնդեպս այդպես հայտարարվեց, մենահամերգը մեկ ամսով հետաձգվեց: Հիասթափությունը կրկնապատկվեց, երբ հայտարարվեց` Ալեգրովայի մենահամերգը կրկին հետաձգվում է: Դրան հաջորդեց տոմս գնած ու իրեն հոգեպես խաբված հանդիսատեսի բողոքն ու ճանապարհներ փնտրելը` գնված տոմսերը վերադարձնելու համար: 

"Իրավունքի" հետ զրույցում համերգի կազմակերպիչ ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆԸ դժվարացավ ասել, թե վաճառված տոմսերի քանի տոկոսն է վերադարձվել, բայց որ վերադարձվել է տոմսերի մի մասը, դա փաստ է: "Տոկոսային հարաբերությամբ չեմ կարող ասել, թե տոմսերի քանի տոկոսն են վերադարձվել: Այս հարցում մեր ընկերության պաշտոնական կայքը պատասխանում է յուրաքանչյուրին, ով ցանկանում է վերադարձնել տոմսերը: Սակայն պատասխանները դարձրել ենք մեխանիկորեն, քանի որ ժողովրդի մեծ մասը շատ գռեհիկ մեկնաբանություններ էր անում: Պարզապես զարմանում եմ, թե ինչու են մարդիկ գնել տոմսեր, եթե սիրում են այդ երգչուհուն, ուրեմն պետք է հասկանային, որ հանգամանքերի բերումով է համերգը հետաձգվել` խոսքը վերաբերում է մարդու առողջությանը: Այս անգամ համերգը կայանալու է, անկախ այն հանգամանքից, թե դահլիճում ինչ թվով մարդիկ կլինեն",- նշեց Զ. Մխեյանը:

Նրա խոսքով` համերգի տոմսերի 92 տոկոսը վաճառվել է, իսկ այսօր վաճառքում այն տոմսերն են, որոնք մարդիկ վերադարձրել են. "Այն հանդիսատեսը, ով ուզում է վերադարձնել գնած տոմսերը, մեկ անգամ եւս նշեմ, որ տոմսերի գումարների համար պատասխանատվություն կրում ենք միայն մենք, ոչ թե դրամարկղը":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում