altՄայիսի 23-ին Վիեննայում կայացած «Եվրատեսիլ 2015»-ի եզրափակչում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Սելմերլևն Heroes («Հերոսները») երգով։ Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան A Million Voices երգով, երրորդը՝ Իտալիայի Il Volo խումբը Grande Amore երգով։


Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը գրավեց 16-րդ տեղը` ստանալով միավորներ հետեւյալ երկրներից. Հունաստանից 1 միավոր, Բելառուսից՝ 4, Բելգիայից՝ 3, Ֆրանսիայից՝ 3, Չեխիայից՝ 2, Մակեդոնիայից` 3, Ռուսաստանից`6, Վրաստանից` 12։
Հայաստանն իր հերթին 8 միավոր շնորհեց Չեռնոգորիային, 10՝ Վրաստանին, 12՝ Ռուսաստանին։

Այսպիսով` "Եվրատեսիլ 2016"-ը կանցկացվի Ստոկհոլմում։alt

Հայաստանը ներկայացնող Geneology

alt

Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան

alt

Իտալիայի ներկայացուցիչ Il Volo խումբը