livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altՄոսկվայում "Armenia music awards" ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն ամեն տարի կայանում էր ապրիլին: Անցյալ տարի մրցանակաբաշխության հանդիսավար, "Արմենիա փրոդաքշնի" հայաստանյան ներկայացուցիչ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ "Զարուհունն" տեղեկացրել էր, որ մտադիր են, որպես հոբելյանական` 10-րդ տարի, մրցանակաբաշխությունն անցկացնել Հայաստանում: Սակայն, գրեթե մեկ ամիս է ապրիլն անցյալում է, ու մրցանակաբաշխության նշույլն անգամ չկա:

ԻՆՉՈ՞Ւ ՉԿԱՅԱՑԱՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

"Զարուհու" հետաքրքրությունը զուր չանցավ, պարզվեց, որ մրցանակաբաշխությունն այս տարի կկայանա ոչ թե գարնանը, ինչպես միշտ, այլ աշնանը, ինչի համար իրոք կան լուրջ պատճառներ.

- Ճիշտ է, մեր երազանքն էր, որպեսզի տասնամյակը կարողանայինք անել Հայաստանում, բայց քանի որ ամբողջ տարվա ընթացքում Հայաստանում նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման ու ոգեկոչման միջոցառումներ, ուստի ցանկալի չէր, որ նման մեծ մրցանակաբաշխությունը կայանար Երեւանում: Դա էլ պատճառ հանդիսացավ, որ որոշում կայացրեցինք փոխել մրցանակաբաշխության ամիսն ու վայրը` կրկին վերադարձանք Կրեմլի դահլիճ, եւ ապրիլի փոխարեն այն կլինի նոյեմբերին: Որքանո՞վ ճիշտ կլիներ նույն ամսին մի կողմից սգայինք, մյուս կողմից` երգենք ու պարենք: Այս տարի էլ կանենք Մոսկվայում, եւ ոչ միայն հայերիս, այլեւ մոսկավայաբնակ օտար ազգերին եւս մեկ անգամ կլինի հայտ` եւս մեկ անգամ հիշել եւ պահանջել` մեզ հետ միասին:

- Որքան գիտեմ, նաեւ մտադրություն ունեիք նաեւ Լեռնային Ղարաբաղում անցկացնել մրցանակաբաշխությունը:

- Դա իմ առաջարկն էր մրցանակաբաշխության կազմակերպիչներին, որ մրցանակաբաշխության տասնամյակը լինի Հայաստանում, հետո մտածեցինք` ավելի տեղին կլինի ու նպատակահարմար, որ անենք Լեռնային Ղարաբաղում ու հենց Ստեփանակերտում: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մոսկովյան տեխնիկան տեղափոխել ոչ միայն Հայաստան, այլ Լեռնային Ղարաբաղ մեծ դժվարությունների հետ էր կապված: Ընդամենը դա մնաց շատ գեղեցիկ միտք, որն առաջ Աստված, միգուցե իրականացվի հաջորդ տարի:

- Իսկ այս տարի ինչ է սպասվում մրցանակաբաշխությանը:

- Չեմ ուզում փակագծերը բացել, միայն կարող եմ ասել` իսկապես մեծ տոնախմբություն է սպասվում: Այդ օրը կլինեն միջազգային համբավ ունեցող լուրջ արվեստագետներ, ռուսական էստրադայի մեծ վարպետներ եւ բնականաբար նաեւ հայկական էստրադայից:

ԵՐԳԻՉՆԵՐԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ "ՊԻՐԱՏՆԵՐԻ" ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼ

-Վերջին տարիներին ասում են` հայկական շոու-բիզնեսն անկում է ապրում, համերգներ չեն կազմակերպվում, տեսահոլովակներ քիչ են նկարահանվում, ձայնասկավառակներ չեն թողարկվում...

- Վերջին 2 ամսում մեր երգիչներն ապացուցեցին, որ աշխատում են` թողարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակներ: Իսկ ձայնասկավառակներն էլ նպատակահարմար չեն երգիչների համար, որովհետեւ ինքներդ էլ հասկանում եք, որ համակարգչի միջոցով ամեն ինչ գողացվում է, եւ մեծ գումարներ ներդնելով` չես կարողանում վաճառքից գոնե հետ բերես ծախսած գումարդ:

- Այսինքն` երգիչները չկարողացան պիրատների հարցը լուծել, ստիպված ձեռք քաշեցին ձայնասկավառակներ թողարկելո՞ւց:

- Դա միջազգային մեծ ու լուրջ խնդիր է, մենք չենք կարող դրա դեմն առնել: Գուցե ձայնասկավառակներ չեն թողարկվում, բայց երգեր թողարկվում են: Համենայնդեպս, լուրջ ու մնայուն երգեր նույնպես ներկայացվում են, 100-րդ տարելիցի հետ կապված որքան գեղեցիկ ու լավ երգեր, տեսահոլովակներ թողարկվեցին: Հայ "աստղերն" ապացուցեցին, որ պետք չէ չարախոսել Քիմ Քարդաշյանից ու System of a Down-ից հետո, մերոնք նույնպես աշխատում են հնարավորության սահմաններում: Հուրախություն մեզ, մի քանի տարի առաջ, երբ միացնում էինք ռադիոյի կամ հեռուստատեսության ալիքը, հիմնականում արտասահմանյան ու ռուսական էստրադայի ներկայացուցիչների տեսահոլովակներն էին ու ձայնագրությունները, այսօր այնքան շատ հայկական տեսահոլովակներ կան, որ, փառք Աստծո, կարողանում են եթերը լիարժեք լցնել հայկական երգերով:

"ՄԵՆՔ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ, ԱՍՏՎԱԾ` ԾԻԾԱՂՈՒՄ"

-Իսկ այդ դեպքում որակի մասին ի՞նչ կասեք:

- Հարցի մյուս կողմն է, թե որքանով է լավ կամ վատ ստացվում, կարեւորը աշխատանքն է, իսկ եթե լավը կա, ուրեմն պետք է վատն էլ լինի, որ լավի արժեքն ավելի բարձր լինի:

- Դուք ինչո՞ւ եք վերջին շրջանում պասսիվացել:

- Իմ աղջիկը` Նարեն թող երգի, երեւի թե, այս տարվա ընթացքում կսկսենք աշխատանքներ անել Նարեի հետ, տեսահոլովակ, ձայնագրություններ: Ես եւ Արմինեն այնքան ենք երգել, որ բավական է, երգելը մեզ համար ոչ թե մասնագիտություն է, այլ հոբբի, ընդամենը սիրողական կարգով: Գուցե տարվա մեջ մեկ կամ երկու ձայնագրություն անենք, որովհետեւ իմ ու Արմինեի կյանքում երգը մի մասնիկ է դարձել, չես կարող մասնիկդ կտրել ու հանել: Բայց հիմնականում աշխատում ենք, որ Նարեին ճիշտ ներկայացնենք:

- Որեւէ մրցույթո՞ւմ:

- Անցյալ տարի Նարեն մասնակցեց "Մորսկոյ ուզել" միջազգային մրցույթում, որի Գրան Պրի մրցանակակիրն էր, այս տարի որոշեցինք "Սլավյանսկի բազար" մրցույթին մասնակցեր, բայց պարզվեց, որ մեկ ուրիշն էր վաղուց հայտ ներկայացրել, հետո հրաժարվեց: Մյուս տարի կմասնակցենք: Ինչպես ասում են` մենք պլանավորում ենք, Աստված` ծիծաղում, երբեք չի կարելի պլանավորել, ամեն ինչ իր ժամանակին ու տեղին:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում